Պատգամավորներն առաջարկում են ձմեռային անվադողերով չերթևեկող վարորդներին վարչական տույժի ենթարկել
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ԲարգավաճՀայաստան» խմբակցությանանդամներԱրթուրԴալլաքյանիևԱրտյոմԾառուկյանի ներկայացրած փոփոխություններով առաջարկվում է վարչական տույժ կիրառել դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ձմեռային անվադողերով չերթևեկող վարորդների նկատմամբ:
«Առաջարկում ենք, որպեսզի դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում վարորդները պարտադիր վերազինվեն ձմեռային անվադողերով, ինչպես նաև վարելու ընթացքում միացված լինեն մոտակա լուսային լապտերները: Օրենքների նախագծերի փաթեթով սահմանվում է վարչական տույժ՝ 20 հազար ՀՀ դրամի չափով այն վարորդների նկատմամբ, ովքեր դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը չեն երթևեկի ձմեռային անվադողերով, և 5000 ՀՀ դրամի չափով, ովքեր կվարեն առանց մոտակա լուսային լապտերները միացնելու»,- ասաց Դալլաքյանը:
ԿառավարությաններկայացուցիչՀՀոստիկանությանպետիտեղակալՏիգրանԵսայանն առաջարկեց օրենքի նախագծից հանել մոտակա լուսային լապտերները չմիացնելու դեպքում սահմանվող վարչական տույժի հատվածը:
Պատգամավորներն առաջարկում են ձմեռային անվադողերով չերթևեկող վարորդներին վարչական տույժի ենթարկել
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին:
«Առաջարկում ենք, որպեսզի դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում վարորդները պարտադիր վերազինվեն ձմեռային անվադողերով, ինչպես նաև վարելու ընթացքում միացված լինեն մոտակա լուսային լապտերները: Օրենքների նախագծերի փաթեթով սահմանվում է վարչական տույժ՝ 20 հազար ՀՀ դրամի չափով այն վարորդների նկատմամբ, ովքեր դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը չեն երթևեկի ձմեռային անվադողերով, և 5000 ՀՀ դրամի չափով, ովքեր կվարեն առանց մոտակա լուսային լապտերները միացնելու»,- ասաց Դալլաքյանը:
Կառավարության ներկայացուցիչ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանն առաջարկեց օրենքի նախագծից հանել մոտակա լուսային լապտերները չմիացնելու դեպքում սահմանվող վարչական տույժի հատվածը: