Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքները մակագրվում են նույն դատավորին (տեսանյութ)
Փաստինֆո-ն գրում է․ «Դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ ցանկացած դատական նիստ դժվար է անվանել դատական նիստ թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ»։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը՝ վստահություն հայտնելով, որ Արմեն Դանիելյանը կբավարարի Դատախազության ներկայացրած Վերաքննիչ բողոքը՝ արգելելով «Մարտի 1»-ի քրեական գործի նյութերի տրամադրումը Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին։
«Պատահական չէ, որ պարոն Դանիելյանն ունի ամենացածր վարկանիշը փաստաբանների համայնքում և դա, ի դեպ, նոր պրակտիկա չէ։ 2018թ.-ին ամենաաղմկահարույց դատական ակտը դատավոր Ազարյանի կողմից կայացված դատական ակտն էր՝ կալանավորումը վերացնելն անձեռնմխելիության հիմքով՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ 2019թ.-ին, երբ ամփոփվեց վիճակագրությունը, պարոն Ազարյանը ճանաչվեց ամենաբարձր վարկանիշ ունեցողը։ Իսկ 2019թ.-ի մեկ այլ աղմկահարույց դատական ակտը հենց պարոն Դանիելյանի կողմից կայացված դատական ակտն էր, իսկ պարոն Դանիելյանը ճանաչվեց ամենացածր վարկանիշ ունեցող դատավոր»,- նշեց Վարդևանյանը՝ ընդգծելով, որ Դանիելյանն այնպիսի խախտումներ էր կատարել իր կողմից կայացված որոշումներով, որից հետո Ռոբերտ Քոչարյանին առնչվող ցանկացած բողոք քննության առնելը չի կարող օբյեկտիվ դիտորդի մոտ օբյեկտիվության նշույլ անգամ առաջացնել։
Ըստ Վարդևանյանի՝ Արմեն Դանիելյանը հայտնի է՝ գրեթե միշտ դատախազության բողոքները բավարարելով։
«Այս մի քանի օրվա ընթացքում այնպես ստացվեց, որ նույն քրեական գործի շրջանակներում մի գործ մակագրվել էր դատավոր Մնացականյանին, մեկ այլ գործը՝ Արմեն Դանիելյանին։ Մի դեպքում կալանքը չեղավ, մեկ դեպքում՝ կալանքը եղավ։ Իհարկե, պետք չէ բարդություն դիտարկել կռահելու մեջ։ Պարոն Դանիելյանն էր, որ կալանքը բավարարեց»,- նշեց փաստաբանը։
Վերջինս արձանագրեց, որ ժամանակահատվածում դատախազությունը երկու անգամ վերաքննիչ բողոք է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի գործով, որոնցից մեկը դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից կայացված դատական ակտն էր ՝ անձնական երաշխավորության մասով, իսկ մյուսը՝ «Մարտի 1»-ի գործով պաշտպանական կողմին բոլոր նյութերը տրամադրելու դատարանի որոշման վերաբերյալ դատական ակտն էր և անհանգստացնող է այն, որ երկու դեպքում էլ բողոքի քննությունը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին։
«Ես նույնիսկ զարմանում եմ՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ արձակուրդում չի լինում պարոն Դանիելյանը»,- նշեց Վարդևանյանը։Փաստաբանն ընդգծեց, որ դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրել, սակայն իր ծավալուն հաղորդման վերաբերյալ ստացել է միայն մերժումը հավաստող գրություն, որտեղ որևէ հիմնավորում չկար, ինչի պատճառով ստիպված է եղել դիմել Վարչական դատարան և ապրիլ ամսին նիստ է լինելու՝ ընդդեմ Արդարադատության նախարարության։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նախաքննության ընթացքում միջնորդություն է ներկայացրել, որով պահանջել է ներկայացնել «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր նյութերը, այլ ոչ թե՝ առանձնացված մասի նյութերը, ինչը քննիչը մերժել է: Փաստաբանը բողոք էր ներկայացրել դատարան եւ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել էր այն՝ պարտավորեցնելով ՀՔԾ-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրել «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր նյութերը։
Դատախազությունը բողոքարկել է դատարանի նշված որոշումը, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին:
Հիշեցնենք, որ Արմեն Դանիելյանը այն դատավորն է, որը բեկանել էր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ Ռոբերտ Քոչարյանին 2019թ. մայիսի 18-ին ազատ արձակելու և մայիսի 20-ին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին որոշումները։
Ա.Դանիելյանը համարվում է իշխանությունների կողմից ընդունելի դատավոր։ «Իշխանությունը ցանկանում է, որ մեր բոլոր դատավորները լինեն Արմեն Դանիելյանի և Աննա Դանիբեկյանի նման, իսկ ընդդիմադիրներն ուզում են, որ դատական իշխանությունը լինի Ալեքսանդր Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի նման», «Փաստինֆո»-ին տված հարցազրույցում հայտարարել էր ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։