Ռուսաստանն ու Թուրքիան հսատակեցրել են «Սամսուն–Ջեյհան» տնտեսական մոդելը
Ռուսաստանն ու Թուրքիան ուրբաթ օրը՝ մարտի 4–ին, «Սամսուն–Ջեյհան» նավթամուղի կառուցման տնտեսական մոդելի հետ կապված փաստաթուղթ կստորագրեն։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն:
–Մենք մտադիր ենք նրանց հետ փաստաթուղթ ստորագրել Սամսուն–Ջեյհան խողովակաշարի կառուցման ապագա ընթացքի վերաբերյալ, որը ներառում է որոշակի տնտեսական մոդել։ Եվ երկրորդ փուլում մենք թրքական կողմին առաջարկել ենք՝ գործընկերները պետք է իրենց վրա պատասխանատվություն վերցնեն խողովակը լցնել։ Մենք դրան պատրաստ ենք,–ասել է Շմատկոն։
«Սամսուն–Ջեյհան» նավթամուղը տեղակայված կլինի Թուրքիայի սևծովյան քաղաք Սամսունից մինչև միջերկրածովյան Ջեյհան նավահանգիստը։ Ծրագիրն ի սկզբանե նախատեսված է մեկ տարում 60-70 մլն տոննա նավթ մղելու համար, և ենթադրվում է դա անելու հնարավորություն ստեղծել՝ շրջանցելով Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները։