Թրամփը Կոնգրեսում ելույթից առաջ հրաժարվել է սեղմել Փելոսիի ձեռքը, կինն ի պատասխան պատռել է նախագահի ելույթի տեքստը (տեսանյութ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ամբիոնից հանդես է եկել ամենամյա ուղերձով (State of the Union Address), գրում է nytimes.com-ը՝ նկատելով, որ նախագահի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի միջև չափացանց լարված շփում է եղել:
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Թրամփը մտել է դահլիճ, բարձրացել ամբիոն և ելույթի տեքստը փոխանցել իր հետևում գտնվող Փելոսիին ու փոխնախագահ Մայք Փենսին:
Երբ Փելոսին ձեռքն առաջ է մեկնել նախագահին բարևելու համար, երկրի ղեկավարը դեմքի դժգոհ արտահայտությամբ մեջքով է շրջվել կնոջը: Թրամփի քայլից ապշած Փելոսին նյարդային ժպտացել է և ի պատասխան հրապարակավ պատռել նրա ելույթի տեքստը:
Ավելի ուշ խոսնակը լրագրողներին հայտնել է տեքստը պատռելու պատճառը:
«Դա ստերի մանիֆեստ էր»,-ասել է քաղաքական գործիչը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Փելոսին Թրամփի պաշտոնանկության գործընթացի գլխավոր նախաձեռնողներից է և տարբեր առիթներով բուռն քննադատել է նրա վարած քաղաքականությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ներկայացուցիչների պալատը կողմ էր քվեարկել Թրամփի պաշտոնանկության գործընթացին: Այժմ հարցը պետք է քննվի Սենատում: