Քաղաքական

05.02.2020 11:11

1,5 մլն դոլար՝ հայկական ԶԼՄ–ներն ամերիկյան վերահսկողության տակ առնելու համար․ «Իրավունք»

1,5 մլն դոլար՝ հայկական ԶԼՄ–ներն ամերիկյան վերահսկողության տակ առնելու համար․ «Իրավունք»

Ամերիկյան ժողովրդավարու­թյան ազգային հիմնադրամը (NED), որն իր բնույթով եւ գործունեությամբ կարելի է համա­րել Սորոսի «Բաց հասարակու­թյուն» հիմնադրամի քույր կառույ­ցը, պարզվում է՝ միայն անցած տարի՝ 2019 թվականին, 1,5 միլի­ոն դոլար գումար է տրամադրել հայաստանյան ԶԼՄ-ներին ու հասարակական կազմակերպություններին, ըստ էության, դրանք ամերիկյան վերահսկողության տակ առնելու համար։ Այս ամենը NED–ը «փաթե­թավորել է» ԶԼՄ–ների հաշվետվողականության բարձրացման նախագիծ ան­վան տակ։ Ովքե՞ր եւ ինչքա՞ն գրանտ են ստացել NED–ից անցած տարի եւ ինչի հա­մար, «Իրավունքն» ուշագրավ մանրամասներ է պարզել։ Այս շարքում է Խոսքի ազատու­թյան պաշտպանության կոմիտեն (նախագահ՝ ԱՇՈՏ ՄԵԼԻՔՅԱՆ), որը տեղեկատվության ազատու­թյան անվան տակ ստացել է շուրջ 37 466 դոլար։ Վերջիններս պար­տավորվել են կազմակերպել դե­բատներ արտաքին քաղաքակա­նության վերաբերյալ։

Էլ ինչ ամերիկյան գրանտ՝ առանց Հանրային խորհրդի ան­դամ Դանիել Իոաննիսյանի։ Նրա «Իրազեկ քաղաքացիների միավո­րումը» NED–ից ստացել է շուրջ 144 932 դոլար, որպեսզի նպաստի Հայաստանի արտաքին քաղա­քականության մասին տեղեկացվածությանը՝ ծավալելով հանրա­յին քննարկումներ։ Ընդ որում՝ ամերիկյան գրանտ ստացած Դ. Իոաննիսյանը պարտա­վորվում է վերլուծել Հայաստանի տնտեսական եւ անվտանգության իրա­վիճակը՝ ներառյալ Եվրասիական տնտեսական միու­թյան, այսպես ասած, անտես­ված հետեւանքնե­րը Հայաստանի ժողովրդավարական զարգացման եւ աշխարհաքաղաքական անվտան­գության վրա։ Նույն այս դրամաշ­նորհի շրջանակում Դ. Իոաննիսյա­նը ստանձնել է նաեւ պարտավո­րություն՝ անցկացնել հետազո­տություններ, թողարկել հոդված­ներ եւ տեսանյութեր, իրականաց­նել փաստերի ստուգում։ Մանրամասները՝ «Իրավունք»֊ի հաջորդ համարում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։