Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների հայկական գիտությունը հարաբերական ցուցանիշներով առաջատարն է
Վերջերս լույս է տեսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2010թ. գիտական հաշվետվությունը աշխարհում գիտության վիճակի վերաբերյալ (“UNESCO Science Report 2010: the Current Status of Science around the World”), որում մանրակրկիտ կերպով ներկայացված են բոլոր երկրների գիտությունների վիճակագրական ցուցանիշները: ՀՀ ԳԱԱ նախագահ ակադ. Ռ.Մ. Մարտիրոսյանի հանձնարարությամբ պատրաստվել են ամփոփիչ տեղեկություններ Հայաստանի գիտության վերաբերյալ` համաշխարհային և տարածաշրջանային կտրվածքով:
2000-2008թթ. գիտական հրապարակումների թվով (հաշվի են առնված միայն միջազգային ամենահեղինակավոր ամսագրերը) Կենտրոնական և Արևմտյան Ասիայում Հայաստանն առաջատարներից է և զիջում է միայն Իսրայելին: Այդ ընթացքում, բացառությամբ 2000թ., 10 երկրների մեջ Հայաստանն անխտիր զբաղեցրել է երկրորդ տեղը, ընդ որում վերջին տարիներին այն է’լ ավելի է առաջ անցել հաջորդ տեղերում գտնվող երկրներից: Հետաքրքիր է, որ 2000թ. դրությամբ Ուզբեկստանը գերազանցել է Հայաստանին, սակայն այնուհետև հետ է մնացել և այժմ զիջում է նաև Վրաստանին: 2008թ. Հայաստանի գիտնականների հրապարակումների ընդհանուր թիվն է 544, որից հետո գալիս են Վրաստանը (328), Ուզբեկստանը (301), Ադրբեջանը (292), Ղազախստանը (218), Մոնղոլիան (115), Ղրղզստանը (54), Տաջիկստանը (45) և վերջին տեղում է Թուրքմենստանը (3): Ի դեպ, նախկին Խորհրդային Միության պետությունների մեջ Հայաստանը գերազանցում է նաև Լատվիային և Մոլդովային և զիջում է միայն Ռուսաստանին, Ուկրաինային, Լիտվային, Բելառուսին և Էստոնիային:
2008թ. ցուցանիշներով աշխարհում բացարձակ առաջատարն են ԱՄՆ (272879 հրապարակում), այնուհետև գալիս են Չինաստանը (104968), Գերմանիան (76368), Ճապոնիան (74618), Մեծ Բրիտանիան (71302), Ֆրանսիան (57133), Իտալիան (45273), Կանադան (43539), Հնդկաստանը (36261), Իսպանիան (35739), Հարավային Կորեան (32781), Ավստրալիան (28313), Ռուսաստանը (27083), Բրազիլիան (26482), Նիդերլանդները (22945) և այլն: Այս ընդհանուր ցանկում Հայաստանը զբաղեցնում է 70-րդ տեղը: Երկրների գիտական ցուցանիշները որոշ տատանումներով ընդհանուր առմամբ համապատասխանում են նրանց տնտեսական ցուցանիշներին, այսինքն առաջատարներն են հենց տնտեսապես հզոր պետությունները (ինչպես նաև բնակչության քանակով և տարածքով աչքի ընկնող երկրները): Այս առումով Հայաստանի գիտնականների ակտիվությունն ակնառու է հարաբերական ցուցանիշներով:
Ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի տվյալների, 2002թ. Հայաստանում եղել է 4927 գիտնական, որից 47.0% կանայք, իսկ 2007թ.` 4114 գիտնական, որից 44.7% կանայք: Այսինքն գիտնականների թիվը մեր երկրում նվազել է, մինչդեռ համարյա ամբողջ աշխարհում այն աճել է: Գիտնականների թիվն աճել է բոլոր եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում, Չինաստանում, Ավստրալիայում, ամերիկյան, աֆրիկական և ասիական այլ երկրների մեծ մասում, ընդ որում այդ աճը եղել է 1.1-1.5 անգամ: Սակայն Ռուսաստանում գիտնականների թիվը նվազել է 415 հազարից մինչև 376 հազար, Ուկրաինայում` 85-ից 79 հազար, Վրաստանում` 12-ից 8 հազար, իսկ օրինակ Ադրբեջանում աճել է 10-ից մինչև 11 հազար գիտնական: 1 միլիոն բնակչությանը բաժին ընկնող գիտնականների թվով Հայաստանը 1339 ցուցանիշով աշխարհում 48-րդ տեղում է, սակայն ոչ բոլոր երկրների տվյալներն են մատչելի: Եվրոպական երկրներում այս ցուցանիշը տատանվում է մոտ 1000-13000 սահմաններում (ամենաբարձրը հյուսիսային երկրներում է. Իսլանդիա` 13181, Ֆինլանդիա` 10111, Նորվեգիա` 8845, Շվեդիա` 7982, Դանիա` 7895): ԱՄՆ-ի ցուցանիշն է 4663, Ճապոնիայինը` 6934, Ռուսաստանինը` 2658:
Առավել ընդգծված է հայ գիտնականների ակտիվությունը, եթե հրապարակումների թիվը հարաբերենք գիտնականների թվին: Օրինակ, Հայաստանի 544 հրապարակումներն ապահովել են 4114 գիտնական (մեկ գիտնականի տված միջին արդյունքը` 0.132), Վրաստանի 328-ը` 8112 գիտնական (0.040), իսկ Ադրբեջանի 292 հրապարակումը` 11280 գիտնական (0.026), այսինքն հայ գիտնականները իրենց արդյունավետությամբ համապատասխանաբար 3 և 5 անգամ գերազանցում են վրացի և ադրբեջանցի գիտնականներին: Նախկին Խորհրդային Միության երկրների մեջ Հայաստանն այս ցուցանիշով առաջատարներից է և Էստոնիայի հետ մեկտեղ կիսում է 1-2 տեղերը: Այնուհետև գալիս են Լիտվան (0.125), Մոլդովան (0.086), Ռուսաստանը (0.072) և Ուկրաինան (0.063): ԱՄՆ-ի գործակիցն է 0.191, իսկ Եվրոպական երկրների ցուցանիշները տատանվում են 0.1-0.5 սահմաններում, սակայն եթե հաշվի առնենք այդ գիտնականների ֆինանսավորումը, ապա Հայաստանն իր արդյունավետությամբ բացարձակ առաջատար է: Մասնավորապես, ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի տվյալների 2007թ. Հայաստանում գիտությանը կառավարության կողմից տրամադրվել է 36.2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար (ի դեպ, այս տվյալները չափազանցված են, քանի որ բյուջեով գիտությանը հատկացված էր մոտ 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար), Վրաստանում` 27.8, Ադրբեջանում` 114.4: Մեկ գիտնականի հաշվարկով Հայաստանում գիտությանը տրամադրվել է 8.8 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար, նախկին ԽՍՀՄ տարածքում այս ցուցանիշը տատանվում է 3.4-62.2 սահմաններում, ամենաբարձրը լինելով Ռուսաստանում: Փաստորեն միջին հայ գիտնականը տարեկան յուրաքանչյուր 1000 ԱՄՆ դոլարի դիմաց տվել է 0.015 հրապարակում, վրացիները` 0.012, տաջիկները` 0.006, լիտվացիները` 0.004, էստոնացիներն ու ադրբեջանցիները` 0.003, լատվիացիները և ուկրաինացիները` 0.002, ռուսները` 0.001 հրապարակում: Այս հաշվարկով միջին եվրոպական ցուցանիշներն են 0.001-0.002, ԱՄՆ, Չինաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա և Հնդկաստան` 0.001, այսինքն ստացվում է, որ հայ գիտնականների արդյունավետությունը 10-15 անգամ գերազանցում է եվրոպական, ամերիկյան և ասիական զարգացած երկրների գիտնականների արդյունավետությանը: Նշենք, որ եվրոպական զարգացած երկրներում գիտնականի տարեկան միջին ֆինանսավորման ծավալն է 153.3 հազար ԱՄՆ դոլարին համարժեք, այսինքն հայ գիտնականից 17 անգամ ավելի (ամենաբարձրը Նիդերլանդներում է` 240.9): ԱՄՆ-ում այդ ցուցանիշն է’լ ավելի բարձր է` 279.3, Ավստրալիայում` 175.4, Կանադայում` 172.4, Ճապոնիայում` 167.5:
Ուրախալի է նաև, որ հայ գիտնականների ցուցանիշները գնալով աճել էն. 2000-2008 թթ. ընթացքում աճը կազմել է 74% և այդ տվյալներով մեր երկիրը նույնպես առաջատարներից է: Նախկին Խորհրդային Միության համարյա բոլոր երկրների ցուցանիշները տատանվում են 1.1-1.3 սահմաններում, իսկ որոշ երկրների մոտ նույնիսկ նկատվում է հրապարակումների թվի նվազում:
Գիտության առանձին բնագավառներում հատկապես ակնառու է հայ գիտնականների ցուցանիշների առավելությունը ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, Երկրի մասին գիտությունների, կենսաբժշկության ոլորտներում: Առանձին ներկայացված են նաև միջազգային համագործակցության շրջանակներում տպագրված աշխատանքերը, որտեղ Հայաստանը նույնպես առաջատարներից է և Կենտրոնական և Արևմտյան Ասիայում զիջում է միայն Իսրայելին: 2000-2008թթ. ընթացքում բոլոր տարիներին անխտիր հայ գիտնականները զգալիորեն գերազանցել են մյուս երկրների գիտնականներին: