Լրահոս

18.11.2010 10:02


Կրկին կեղծ ահազանգ

Նոյեմբերի 17-ին, ժամը 14.10-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ահազանգել մի երեխա, որ իրենց դպրոցի շենքում ռումբ է տեղադրված: Պարզվել է, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը, իսկ ահազանգողը եղել է Կոտայքի մարզի Նոր Գեղիի միջնակարգ դպրոցի մի 12-ամյա աշակերտուհի: Նա մոր ուղեկցությամբ ներկայացել է ոստիկանության Կենտրոնականի բաժին: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Եղվարդի բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը