Վարչապետի հայտարարությունը վերաբերել է երկարաժամկետ ռազմավարությանը
Այսօր ԱԺ–ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը հարց է ուղղել վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ խնդրելով մեկնաբանել վերջինիս տված հարցազրույցում ասված հետևյալ հայտարարությունը, որի համաձայն՝ կառավարությունը չի պատրաստվում օժանդակել տեղական արտադրողին։
Վարչապետը նշեց, որ այդ թեմայի շուրջ բազմաթիվ շահարկումներ եղան, երբ համատեքստից դուրս է բերվում մեկ նախադասություն, և այն քննադատության թիրախ է դառնում։ Նա ասել է, որ իր պատասխանը բացարձակապես այդպիսի բովանդակություն չի ունեցել և վերաբերել է երկարաժամկետ՝ 15–25 տարվա կտրվածքով ռազմավարությանը։
–Եթե ուզում ենք մրցունակ տնտեսություն ձևավորել, ապա այն հիմնված պետք է լինի գիտելիքի վրա, այսինքն՝ մեր պետությունը պետք է պատրաստ լինի արտադրել լուրջ գիտելիք, և այն դարձնել վաճառքի առարկա։ Դրա լացվագույն ճանապարհը առնվազն 10 միջազգային ստանդարտներին համապատասխանող ԲՈՒՀ–երի ստեղծումն է,–ասել է վարչապետը։
Նա նաև հավելել է, որ այն չի նշանակում, որ կառավարությունը միջնաժամկետ ու կարճաժամկետ ծրագրերում չի իրականացնում արդյունաբերական քաղաքականություն։ Նա ավելացրել է, որ կառավարությունը հայտարարել է, որ մշակելու ենք արդյունաբերական քաղաքականություն, որի նպատակն է լինելու խթանել արտահանումը ՀՀ–ից։
–Այսօրվա դրությամբ մենք հայտարարել ենք մինչև 65 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր։ Այն գործիքները, որով կառավարությունը նպաստելու է ներքին արտադրողին պետք է համապատասխանեն ազատ առևտրի համաձայնագրի կանոններին,–ընգծել է Տ. Սարգսյանը։