Աշխարհ

04.02.2020 20:15


«Միշտ երիտասարդ» 50-ամյա մոդելը բացահայտել է իր գեղեցկության գաղտնիքները

«Միշտ երիտասարդ» 50-ամյա մոդելը բացահայտել է իր գեղեցկության գաղտնիքները

Անգլիայի Սուրեյի կոմսության «միշտ երիտասարդ» բնակչուհին բացահայտել Է իր գեղեցկության գաղտնիքները: Նրա խոսքը մեջբերում Է Daily Mail-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

50-ամյա Վանեսա Փաուելը, որը երկու երեխաների մայր Է, պատմել Է, որ 2007 թվականին Է սկսել մոդելի իր կարիերան: «Դա տեղի ունեցավ ինքնաբերաբար,-պարզաբանել Է նա:-Մորս ծանոթներից մեկը մարդ Էր փնտրվում նկարահանման համար: Սկզբում ես շատ Էի վախենում, բայց դրա շնորհիվ ավելի ինքնավստահ դարձա: Այժմ ես որպես մոդել վաստակում եմ հարսանեկան շոուներում եւ նկարահանվում եմ խանութների համար: Դրանից հաճույք եմ ստանում»:

Բրիտանուհին ընդգծել Է, որ նախընտրում Է մազերը խնամել տնային պայմաններում: «Ես միշտ մազերս տանն եմ ներկել գեղեցկության սրահներ հաճախելու փոխարեն,-ասում Է Փաուելը:-Ես դա անում եմ յուրաքանչյուր վեց-ութ շաբաթը մեկ անգամ»: Նա հավելել Է, որ գրեթե չի օգտագործում կոսմետիկա: «Ես միայն երանգային քսուկ եմ օգտագործում: Այն շատ թափանցիկ Է եւ հազիվ Է նկատելի դեմքի մաշկի վրա»,-պատմում Է Վանեսան: Բացի այդ, հմայիչ մնալուն նրան օգնում են սպորտով զբաղվելը: «Անցյալ տարի իմ աղջկա դպրոցում ես ընդունվեցի մայրերի համար գործող ֆուտբոլի խումբ: Առաջ ես երբեք ֆուտբոլ չեմ խաղացել-խոստովանել Է Փաուելը:-Բայց, պարզվեց, որ դա շատ ուրախ բան Է: Դա նաեւ մյուս մայրերի հետ շփվելու հնարավորություն Է: Մենք հավաքվում ենք յուրաքանչյուր շաբաթ»:

Այս խորագրի վերջին նյութերը