Հյուսիսային Իտալիայում կորոնավիրուսի սխեմատիկ պատկեր Է հայտնվել դաշտում:Նկարիչ Դարիո Գամբարինը երկու ոճավորված մոլեկուլ Է պատկերել՝ չինարեն «պատվաստանյութ» եւ լատինատառ «կորոնավիրուս» մակագրությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես ՏԱՍՍ-ին պարզաբանել Է հեղինակը, այս կերպ ինքը ցանկացել Է ուշադրություն հրավիրել հիվանդության տարածման խնդրի վրա: «Այս գործը նվիրված Է հետազոտություններին եւ բոլոր հետազոտողներին, որոնք զբաղվում են պատվաստանյութի որոնմամբ»,- ասել Է Գամբարինը: Նկարիչը ճշտել Է, որ լենդ-արտ ոճի ստեղծագործությունն զբաղեցրել Է 90 մետր x 230 մետր տարածություն իր ընտանիքին պատկանող դաշտում, որտեղ սոյա Է աճում: Իր գործերն ստեղծելիս Գամբարինը տրակտոր Է օգտագործում: Ավելի վաղ նկարիչը Գրետա Թունբերգի դիմանկարն Է պատկերել դաշտում:
Իտալացի նկարիչը կորոնավիրուս է պատկերել դաշտում
Հյուսիսային Իտալիայում կորոնավիրուսի սխեմատիկ պատկեր Է հայտնվել դաշտում: Նկարիչ Դարիո Գամբարինը երկու ոճավորված մոլեկուլ Է պատկերել՝ չինարեն «պատվաստանյութ» եւ լատինատառ «կորոնավիրուս» մակագրությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: