ՀՀ կառավարությունը վտանգ չի տեսնում, եթե Հյուսիս–Հարավ գազատարի 25%–ը գնի ադրբեջանական ընկերությունը
ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հարց է հնչեցրել՝ ինչպիսի՞ վտանգներ է տեսնում կառավարությունը Հայաստանին ռուսական գազ մատակարարող Հյուսիս–Հարավ մայր գազատարի վրացական հատվածի բաժնետոմսերի 25%–ը ադրբեջանական ընկերության կողմից ձեռք բերվելու պարագայում։
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այս հարցին պատասխանել է հետևյալ կերպ.
–25%–ը նույնիսկ եթե վաճառվեց, ապա գազատարի շահագործման, կառավարման, մենեջմենթի կազմակերպման ընդհանուր գործի վրա որևիցե ազդեցություն թողնել ուղղակի չի կարող։ Եթե նույնիսկ վաղը-մյուս օրը նրանք հանեցին 25%–ը, իսկ Վրաստանի նախագահը հայտարարեց, թե մաքսիմում մինչև 25%–ը, և հայտնվեց ադրբեջանական որևիցե ընկերություն, ապա գազատարի վրա իր նպատակին շահագործման որևիցե ազդեցություն ունենալ չի կարող։ Ինչ վերաբերում է նրան` մենք քննարկե՞լ ենք դա կառավարությունում, այո՛, բավականին լուրջ քննարկումներ ենք ունեցել, որոշել ենք, գտել ենք այն սահմանային գիծը, որը կարող է վտանգ ներկայացնել Հայաստանի համար, բայց այդ 25%–ը որևիցե վտանգ ընդհանրապես չի կարող ներկայացնել։ Եվ եթե նույնիսկ վաղը-մյուս օրը ինչ–որ մի հատ չգիտեմ ինչ խնդիր առաջացավ, Հայաստանն ունի 2–րդ գազատարը, որը Հայաստանի էներգետիկ անվտանգությունը կապահովի, մինչև խնդրի լուծումը։
ՀՀ կառավարությունը վտանգ չի տեսնում, եթե Հյուսիս–Հարավ գազատարի 25%–ը գնի ադրբեջանական ընկերությունը
7or.am