Աշխարհ

04.02.2020 14:20


Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ «Ռոմա»-ի առաջիկա խաղին

Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ «Ռոմա»-ի առաջիկա խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ «գայլերի» առաջիկա հանդիպմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Corriere dello Sport-ը: «Ռոմա»-ի հաջորդ մրցակիցը «Բոլոնիա»-ն է, այս հանդիպումը կկայանա փետրվարի 7-ին: Հենց այդ խաղի ժամանակ էլ ակնկալվում է Մխիթարյանի վերադարձը: Հայ կիսապաշտպանը վնասվածքից ապաքինվելուց հետո արդեն իսկ մարզվում է ընդհանուր խմբում:

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 9 խաղի և դարձել 3 գոլի հեղինակ:

«Ռոմա»-ի Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 4-րդն է 39 միավորով:

Այս խորագրի վերջին նյութերը