Արդեն 46 օտարերկրյա ընկերություններ են դադարեցրել չվերթերը Չինաստան
Ներկա դրությամբ արդեն 46 օտարերկրյա ավիափոխադրողներ դադարեցրել են թռիչքները ՉԺՀ: Այդ մասին փետրվարի 4-ին հայտնել Է Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը շատ երկրների ու ընկերությունների հարկադրել Է Չինաստան եւ այնտեղից ուղեւորությունների սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել:
«Նոր տիպի կորոնավիրուսի տարածման կապակցությամբ միջազգային ավիացիոն շուկայում պահանջարկը կտրուկ նվազել Է, մի շարք երկրներ սահմանափակումներ են մտցրել Չինաստանի քաղաքացիների մուտքի ու ելքի վրա: Ներկա դրությամբ արդեն 46 օտարերկրյա ավիափոխադրողներ հայտարարել են (Չինաստան) եւ մայրցամաքային Չինաստանից չվերթերի դադարեցման մասին»,-ասված Է վարչության հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: