Աշխարհ

04.02.2020 21:05


2020թ․ հունվարին Թուրքիայում 27 կին է սպանվել

2020թ․ հունվարին Թուրքիայում 27 կին է սպանվել

Թուրքիայում կանանց դեմ ուղղված բռնություններն ու հանցագործությունները չեն դադարում։ «Վերջ կանանց սպանություններին» կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն՝ 2020թ․ հունվարին երկրում սպանվել է 27 կին։ Նրանցից յոթը սպանվել է այն տղամարդկանց կողմից, որոնց հետ ապրել են նույն հարկի տակ: Հինգ կանանց սպանել են նրանց օրինական ամուսինները, հինգին՝ որդիները, երկուսին՝ նախկին ամուսինները, մեկին՝ ազգականը և մեկին՝ նախկին զուգընկերը։

Որպես սպանության գործիք են ծառայել հիմնականում հրազենը կամ կտրող-ծակող գործիքները, կանանցից երկուսը մահացել են սաստիկ ծեծի հետևանքով, մեկը՝ ստացած այրվածներից, ևս մեկին խեղդամահ են արել:

Նշված սպանության դեպքերից 18-ը կատարվել է տանը, 6-ը՝ ուղղակի փողոցում, մեկը մեքենայի մեջ, մեկը՝ ամայի վայրում, իսկ կանանցից մեկի սպանության վայրն անհայտ են։

Նշենք, որ 2019թ․-ին Թուրքիայում ընդհանուր առմամբ սպանվել էր 474 կին, որոնցից 43-ը՝ հունվարին։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը