ՀՀ կառավարությունն արտագաղթին նպաստող լրացուցիչ գործիքակա՞զմ է ստեղծում
Ազգային ժողով–ՀՀ կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է արտագաղթի ահագնացող չափերին և մի քանի պատկեր ներկայացնելով՝ կառավարությանը հարց է ուղղել, թե նա արդյոք արտագաղթի ալիքի պատճառի վերաբերյալ համապատասխան վերլուծություն ու ուսումնասիրություն ունի՞, արդյոք ՀՀ կառավարության ծրագրերում և առաջնահերթություններում այդ կապակցությամբ որևէ փոփոխություն մտե՞լ է, արդյոք արտագաղթի դեմ պայքարի որոշակի ծրագիր մշակվե՞լ է։
Հարցին պատասխանել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը։ Նա մասնավորապես նշել է, որ բազմաթիվ ուսումնասիրություններ են եղել, և անցած տարի տեղի է ունեցել այդ ուսումնասիրությունների շնորհանդեսը։ Պատճառը, նրա խոսքերով, այն է, որ Հայաստանից մեկնողներից շատերը փորձում են աշխատատեղ գտնել։
Ինչ վերաբերում է ծրագրերին, նա նշել է, որ 2010թ. կառավարությունը հաստատել է ՀՀ միգրացոին քաղաքականության ռազմավարությունը, որը հատուկ քայլեր և միջոցառումներ է ենթադրում։ Այդ ռազմավարության հիմնական խնդիրը պայմաններ ստեղծելն է, որ քաղաքացիները արտագաղթին նպաստող խնդիրների լուծումները տեսնեն ՀՀ–ում. դա առաջին հերթին աշխատատեղերի սետղծումն է։
Լիլիթ Գալստյանն անդրադարձել է նաև կառավարության 2010թ. որոշմանը, որով ՌԴ դաշնային միգրացիոն ծառայությանը և ՀՀ–ում համապատասխան ծառայությանը իրավական կարգավիճակ է տրվել։ Դա, նրա կարծիքով, արտագաղթին նպաստելու լրացուցիչ գործիքակազմ է։
Անդրադառնալով այդ հարցին՝ Արմեն Գևորգյանն ասել է, թե հոկտեմբերի 28–ին կառավարությունը հավանություն է տվել համաձայնագրի ստորագրմանը, սակայն 2–3 շաբաթ առաջ այն չեղյալ է հայտարարվել։
Լիլիթ Գալստյանը նշել է սակայն, որ չնայած որոշման չեղյալ հայտարարվելուն՝ Գյումրիում և Վանաձորում գործում է ՌԴ միգրացիոն ծառայությունը, որտեղ մետրանոց հերթեր են գոյանում։
Պատասխանելով՝ Արմեն Գևորգյանն ասել է, թե այդ ծառայությունների գործունեությունը ՀՀ ներքին օրենսդրությամբ չի կարգավորվում։ Դա, նրա խոսքերով, ՌԴ պետական համապատասխան մարմինների գործունեությունն է, և դրանք աշխատում են իրենց դեսպանատան ներքո։

7or.am