Լրահոս

02.03.2011 17:50


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 23-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 51 դեպքից բացահայտվել է 40-ը, ավազակային հարձակման 4 դեպքից` 2-ը, գողության 97 դեպքից՝ 59-ը, խարդախության 21 դեպքից` 20-ը, իսկ արձանագրված խուլիգանության 3  դեպքերն էլ բացահայտվել են:Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից  բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու,    ավազակային հարձակման, խարդախության ու խուլիգանության` 1-ական  և գողության 2  դեպք:Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար. 4 մարդ զոհվել է, 39-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Այս խորագրի վերջին նյութերը