Քաղաքական

04.02.2020 11:57

«Հայկական ժամանակ»-ում տպագրված հոդվածը վրդովեցրել է ոստիկաններին, նրանք ապշել են այդ «ցինիզմից»․ «Հրապարակ»

«Հայկական ժամանակ»-ում տպագրված հոդվածը վրդովեցրել է ոստիկաններին, նրանք ապշել են այդ «ցինիզմից»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս «Հայկական ժամանակ»-ում տպագրված հոդվածը, որտեղ ոստիկանության գործողությունները՝ ՎԵՏՕ-ին և «Ադեկվադներին» բերման ենթարկելու հետ կապված, ներկայացվել էին որպես սաբոտաժ և հակաիշխանական գործողություններ, վրդովեցրել է ոստիկաններին։

Նրանք ապշած են այդ «ցինիզմից», որ նախ՝ իշխանությունն իրենց կարգադրում է նման գործողություն իրականացնել, ապա, երբ տեսնում է, որ հանրային ընկալումը բացասական է, մեղքը գցում է իրենց վրա։ Ուժայիններում հասկացել են, որ վերևից եկող հրահանգները պետք է տասն անգամ չափել, նոր անել, քանի որ վճռական պահին պատասխանատվությունն իրենք են կրելու»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։