Տիգրան Սարգսյանի հարցազրույցն ընդամենը խոսում է մեկ բանի մասին՝ կառավարությունն իրավիճակին չի՛ տիրապետում
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքերով՝ ուրբաթ օրը հեռուստաընկերություններին տված ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցազրույցն ընդամենը խոսում է մեկ բանի մասին՝ կառավարությունն իրավիճակին չի՛ տիրապետում։ Այսօր ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Ա. Մինասյանը կառավարությանը կոչ է արել առաջիկայում հասարակության համար պարզաբանել Տիգրան Սարգսյանի հայտարարությունների էությունը և հատկապես՝ գնաճի զսպման քաղաքականության նրա մատնանշած 4 ուղղություները։
–Ավելի ճիշտ չի՞ լինի, որ անկեղծորեն վարչապետի խոսքը բացեք՝ մենք գնաճը զսպում ենք՝ թանկացնելով փողը։ Ժողովո՛ւրդ, ձեր փողը թանկ է լինելու, դուք չե՛ք կարողանալու վարկ վերցնել, ձեզ բարձր աշխատավարձեր չե՛նք տալու, ձեզ նպաստներ չե՛նք տալու բարձր, որպեսզի պահանջարկ չներակայացնեք ապրանքներին, և գները չաճեն։ Սա՛ է, ժողովրդական լեզվով, ձեր ասած գնաճի զսպման քաղաքականությունը,–հայտարարել է Ա. Մինասյանը։
Ի պատասխան՝ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ասել է, թե կարճաժամկետ կտրվածքով գնաճի զսպման հարկաբյուջետային և դրամավարկային մեթոդները մարդկությանը հայտնի միակ միջոցներն են։
–Պետք է ճշմարտացի լինել ժողովրդի նկատմամբ և ասել, որ իրականում սրանք են մեր ընտրությունը, և այլ միջոցներ չկան։ Եվ ոչ թե՝ ներկայացնել պատկերներ, որոնք իրականանալի չեն։ Կարծում եմ, որ կառավարությունն ազնիվ է ժողովրդի նկատմամբ և ներկայացնում է այն, ինչը հնարավոր է անել, և իրականացնում է դա բարեխղճորեն,-պնդել է ֆինանսների նախարարը։

7or.am