Տնտեսական

04.02.2020 10:45


Թանկացում՝ ԵԱՏՄ–ին անդամակցության հետևանքով. ո՞ր ապրանքները կթանկանան. «Ժողովուրդ»

Թանկացում՝ ԵԱՏՄ–ին անդամակցության հետևանքով. ո՞ր ապրանքները կթանկանան. «Ժողովուրդ»

Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցու­թյան հետեւանքով արդեն մեկ ամիս է, ինչ բարձրացել են մոտ 900 անուն ապ­րանքների մաքսատուրքերը, դրանցից 293-ը տրանսպորտային միջոցներն են։ ԵԱՏՄ շրջանակում մաքսատուրքերի բարձրացման հետեւանքով Հայաստա­նում ապրանքների ընդհանուր թանկացումը կկազմի 0.5 տոկոս։

Տեղեկացնենք, որ այս տարվա հունվա­րի 1-ից դադարեցվել են որոշ ապրանքնե­րի ներկրման համար Հայաստանին տրա­մադրված արտոնյալ ժամկետները, եւ ու­ժի մեջ են մտել ԵԱՏՄ-ում սահմանված նոր մաքսատուրքերը։ Հիշեցնենք, որ բա­ցասական ազդեցությունը մեղմելու նպա­տակով Հայաստանը 5 տարուց ավելի ան­ցումային ժամանակահատված վերցրեց հիմնականում սպառողական զամբյուղում ներառված կարեւոր ապրանքների հա­մար։ Այդ ապրանքային խմբերի մի ստվար հատվածի համար անցումային ժամանա­կահատվածն ավարտվել է հենց այս տար­վա հունվարի 1-ին։

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնվել է 900 անուն ապրանքների ցանկը, որոնց մաքսային դրույքաչափե­րը բարձրացել են եւ դեռ բարձրանալու են։ Այսպես, ներկայացնենք սպառողա­կան զամբյուղի կարեւոր ապրանքները, որոնց համար այս տարվա հունվարի 1–ից գործում է մաքսատուրքերի նոր դրույքաչափ ոչ ԵԱՏՄ երկրներից ներ­մուծելու դեպքում։

Ընտանի թռչնի մսի մաքսային դրույքա­չափը այս տարվա հունվարի 1-ից արդեն բարձրացել է 25 տոկոսով, 2021 թվակա­նին կբարձրանա 50 տոկոսով իսկ, ահա 2022-ին այն կբարձրանա 1 կիլոգրամի համար 0.7 եվրոյով։ Ասել է թե՝ Հայաստա­նը երրորդ երկրներից կներմուծի ընտանի թռչնի միսը 25 տոկոս մաքսատուրքի դրույքաչափով։ Նշենք, որ թռչնամիս հիմնականում ներմուծվում է Միացյալ Նահանգներից, Բրազիլիայից, Ուկրաի­նայից (ազատ առեւտրի համաձայնագիր) եւ ԵԱՏՄ երկրներից (վերջին Երկու ուղ­ղություններից ներմուծումը կազմում է շուրջ 41 տոկոս)։ Այսինքն՝ ծագման երկրի հավաստագրի առկայության պարա­գայում Ուկրաինայից թռչնամսի ներմուծ­ման ժամանակ գանձվում է 0 տոկոս մաք­սատուրքի դրույքաչափ։ 0 տոկոս մաքսատուրքի դրույքաչափ է կիրառվում նաեւ ԵԱՏՄ երկրներից ներմուծման դեպ­քում։ Բայց, մյուս կողմից, այս ամենի արդյունքում ներքին շուկայում բրազիլական ծագման թռչնամսի քանակությունը զգալի կպակասի։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, օրինակ, խոշոր եղջերավոր անասունի սառեցրած մսի մաքսային դրույքաչափը այս տարվա հունվարի 1-ից 15 տոկոսով է բարձրացել։ Ի դեպ, այն 2021 թվականին 25 տոկոսով կբարձրանա, 2022 թվականին՝ 50 տոկոսով, բայց ոչ պակաս, քան 1 եվրո՝ 1 կիլոգրամի համար։ Այսինքն՝ ավելի քան 520 դրամով կբարձրանա։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը