Հարցազրույց

04.02.2020 12:35


ՀՀ ԱԳՆ-ն խեղաթյուրել է բանակցություններից հետո եռանախագահների տարածած փաստաթուղթը․ Դավիթ Շահնազարյան (տեսանյութ)

ՀՀ ԱԳՆ-ն  խեղաթյուրել է բանակցություններից հետո եռանախագահների տարածած փաստաթուղթը․ Դավիթ Շահնազարյան (տեսանյութ)

Քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանի դիտարկմամբ՝ Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը, եթե հայտարարեր, որ բանակցությունները չեն ընթացել հայերի ու ադրբեջանցիների համատեղ ապրելու շուրջ, ապա ինքը չէր համարի, որ ԱԳ տարածած հաղորդագրությունն ու իր հայտարարություններին արձագանքելը Նիկոլ Փաշինյանի «ֆեյքի» մակարդակի հայտարարություն է։

Աս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է նա՝ անդրադառնալով Արցախի հիմնահարցի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների երկօրյա բանակցություններին։

Քաղաքական գործչի խոսքով՝ Հայաստանի ԱԳՆ-ն այսքան ժամանակ մոլորեցրել է ժողովրդին․ «Բանակցությունների սեղանին կան աշխատանքային փաստաթղթեր և փուլ առ փուլ ընթանում են բանակցություններ։ Այս ամենը ոչ միայն թաքցնում են, այլև Նիկոլ Փաշինյանն ու Զոհրաբ Մնացականյանը ստախոսությամբ մոլորեցնում են հասարակությանը»։

Ըստ Շահնազարյանի՝ եռանախագահների և պլյուս երկու՝ ԱԳ նախարարների դիմաց դրված փաստաթուղթը պետք է սթափեցնող լինի․ «Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցում տանում է բացառապես Ադրբեջանի շահերը սպասարկող քաղաքականություն»։

Դավիթ Շահնազարյանը նշել է նաև, որ ինքը ունի միջազգային աղբյուրների լայն շրջանակ և տիրապետում է որոշակի ինֆորմացիայի. «Ի տարբերություն Հայաստանի ԱԳՆ-ի՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն անընդհատ իր դեսպաններին ներկայացնում է բանակցային գործընթացը։ Ժնևյան բանակցությունների մասին Ադրբեջանի ԱԳՆ-ն արդեն ուղարկել է իր դեսպաններին, մինչդեռ Հայաստանի դեսպաններն անտեղյակ են»։

Գնահատելով բանակցություններից հետո Հայաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունը՝ Դավիթ Շահնազարյանն ասել է․ «Նիկոլ Փաշինյանն ու Զոհրաբ Մնացականյանը բանակցում են ադրբեջանական մուղամի տակ։ Զոհրաբ Մնացականյանը խեղաթյուրող թարգմանությամբ ներկայացրել է բանակցություններից հետո եռանախագահների տարածած փաստաթուղթը»։

Անդրադառնալով ներքաղաքական գործընթացներին՝ Դավիթ Շահնազարյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը պայքարում է պետական կառույցների դեմ և թիրախում առաջինն ԱԱԾ-ն է․ «Նիկոլ Փաշինյանի նման ղեկավարներն իրենց էությամբ դեմ են ԱԱԾ-ի նման կառույցներին։ Դիմում եմ ԱԱԾ սպաներին՝ հասկանում եմ, որ տեղյակ եք՝ ինչ վտանգներ այսօր կան և Ձեր պարտականությունն է պաշտպանել մեր պետությունն այս իշխանություններից»։

Դավիթ Շահնազարյանը վստահություն հայտնեց, որ ԱԱԾ սպաներն իրենց գործը շատ լավ անում են և հորդորեց շարունակել իրենց աշխատանքը։

Հաղորդման վերջում անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանականությանը՝ Շահնազարյանը նշել է․ «Իմ խորին համոզմամբ՝ արտահերթ ընտրություններին նախորդելու է դե ֆակտո իշխանափոխություն։ Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտի համախմբմանը՝ պետք է փաստենք, որ առայժմ չկա այլընտրանք, որը պատմական անհրաժեշտություն է»։

Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ մենք գտնվում ենք պատմականորեն ամենածանր վիճակում։

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը