Լրահոս

02.03.2011 17:33


Ախուրայնի անօթևանները նշում են, որ հույս չունեն, թե առաջիկայում բնակարաններ կստանան

Գյումրիից հետո Շիրակի մարզում անօթևանության ամենամեծ խնդիրն ունի Ախուրյան համայնքը: Այստեղ երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած դեռևս 180 ընտանիք կա: ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 2011թ. համայնքում բնակարանաշինություն կմեկնարկի:  Սակայն պետական բնակարանաշինությունը շարունակում է մնալ չիրականացված խոստում: Ախուրյանի համայնքապետ Արծրունի Իգիթյանն էլ նշում է, որ պետբյուջեից այդ նպատակով գումար է հատկացված: Վերջինս նաև նշել է, որ դեռևս 3 տարի առաջ Ախուրյանում սկսեցին կառուցվել թեթև կոնստրուկցիաներով բնակելի տներ, աշխատանքները, սակայն, մնացել են անավարտ:  Այժմ շինաշխատանքների իրականացումը կրկին վստահվել է «Գլենդել հիլզ» հայտնի կազմակերպությունը, սակայն  աշխատանքներն  այդ ուղղությամբ դեռևս մեկնարկած չեն: Ախուրյանի համայնքապետն այս առումով արդարացում ունի. «Բնական է, որ Շիրակի մարզում հունվար-փետրվար ամիսներին շինաշխատանքներ իրականացնել հնարավոր չէ, եղանակների տաքացման հետ միաժամանակ աշխատանքները կսկսվեն»:

Միաժամանակ Ախուրայնի անօթևանները նշում են, որ 23 տարի ապրել են տնակների մեջ, որոնք այժմ բնակության համար պիտանի չեն, և նրանք հույս չունեն, թե առաջիկայում բնակարաններ կստանան:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը