Տնտեսական

03.02.2020 18:47


Սուրեն Պապիկյանի գլխավորած նախարարությունում ավելի քան 405 միլիոն դրամ են հատկացրել պարգևատրումների համար

Սուրեն Պապիկյանի գլխավորած նախարարությունում ավելի քան 405 միլիոն դրամ են հատկացրել պարգևատրումների համար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ներկայացրել է, թե որքան գումար է հատկացրել 2019 թվականի պարգևատրումների համար։

«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակիցների պարգևատրումների ընդհանուր գումարը 2019 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին կազմել է 405 միլիոն 588 միլիոն 209 դրամ, որը հատկացվել է «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ», «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում», «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածներով նախատեսված միջոցներից»,-ասված է նախարարության պատասխանում։

Այս խորագրի վերջին նյութերը