Քաղաքագետ. «Ադրբեջանին վաճառելով 24 միավոր մարտական ուղղաթիռ՝ Ռուսաստանը չի դավաճանել Հայաստանին»
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Միջազգային եվրասիական շարժման ղեկավար Ալեքսանդր Դուկինը հայտարարել է, թե Ադրբեջանին վաճառելով 24 միավոր մարտական ուղղաթիռ՝ Ռուսաստանը չի դավաճանել Հայաստանին։
–Երևանն ու Մոսկվան առաջվա պես ռազմավարական գործընկերներ են, և Հայաստանի հետ ռազմական գործընկերությունը շարունակում է մնալ ռուսական քաղաքականության առաջնահերթությունը։ Մյուս կողմից էլ սխալ կլինի կարծել, թե Ռուսաստանի և Հայաստանի ռազմական դաշինքը Ադրբեջանի դեմ է։ Բաքվի հետ ռազմական գործընկերությամբ Մոսկվան հավասարակշռում է Երևանի հետ ռազմական գործընկերությունը։ Ես կարծում եմ, որ ղարաբաղյան հակամարտության մեջ Մոսկվան այս տարածաշրջանում իր շահերիր տեսանկյունից բավական հավասարակշռված դիրքորոշում ունի։ Ադրբեջանին մարտական ուղղաթիռներ մատակարարելը չի նշանակում, թե Ռուսաստանը փոխում է իր վերաբերմունքն Ադրբեջանի կամ Հայաստանի նկատմամբ։ Ռուսաստանը երբեք ընտրություն չի կատարի Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլ կձգտի պահպանել հակամարտության գոտում գոյություն ունեցող վիճակը՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու այնուամենայնիվ չփորձելով փոխել հայերի ռազմակալման «ստատուս–քվոն»,–ասել է Ա. Դուգինը։