Աշխարհ

03.02.2020 21:59


Թուրքիան հերքել է Իդլիբի միջադեպի մասին Ռուսաստանի հայտարարությունը

Թուրքիան հերքել է Իդլիբի միջադեպի մասին Ռուսաստանի հայտարարությունը

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» խոսնակ Օմեր Չելիքը հերքել է ռուսական կողմի այն հայտարարությունը, որ Թուրքիան իրենց չի տեղեկացրել դեպի սիրիական Իդլիբի դեէսկալացիոն գոտի շարժվելու մասին:

Twitter-ում արած գրառման մեջ Չելիքը նշել է. «Հայտարարությունն ան մասին, թե Ռուսաստանը չի իրազեկվել, ճիշտ չէ: Թուրքիան Ռուսաստանին կանոնավոր կերպով և ամեն վայրկյան տեղեկություններ է տալիս: Այս վերջին դեպքի պարագայում էլ տեղեկությունը փոխանցվել էր: Սխալ է ասել, որ չենք տեղեկացրել: Գործող մեխանիզմներն ինչպես միշտ աշխատել են»:

Ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, որ թուրքական զինուժը հայտնվել է Սիրիայի կառավարական ուժերի կրակի տակ, քանի որ նախապես ռուսական կողմին չի տեղեկացրել Իդլիբում իրականացնելիք իր գործողությունների մասին:

Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական ուժերի կողմից փետրվարի 3-ին Իդլիբում իրականացված ինտենսիվ հրետակոծության հետևանքով սպանվել էր Թուրքիայի բանակի 5 զինծառայող, վիրավորվել՝ 9-ը:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը