Աշխարհ

03.02.2020 20:50


Քեյթ Միդլթոնը BAFTA-ի մրցանակաբաշխությանը եկել է 8-ամյա վաղեմության զգեստով

Քեյթ Միդլթոնը BAFTA-ի մրցանակաբաշխությանը եկել է 8-ամյա վաղեմության զգեստով

Քեյթ Միդլթոնը հանրության մեջ հայտնվել Է 8-ամյա վաղեմության զգեստով: Նրա լուսանկարները հրապարակված են Just Jared հրատարակության Instagram-օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քեմբրիջի դքսուհին BAFTA կինոմրցանակի հանձնման արարողությանը, որը տեղի Է ունեցել Լոնդոնում փետրվարի 3-ին, այցելել Է Alexander McQueen բրիտանական բրենդի՝ մինչեւ գետին հասնող ճերմակ զգեստով: Զգեստը զարդարված Էր ոսկե մակակարվածքներով: Արքայազն Ուիլյամի կինն ընտրել Էր Jimmy Choo-ի բարձրակրունկ փայլուն գուներանգով կիսակոշիկները:

Նրա կերպարը համալրել են ֆրանսիական Van Cleef & Arpels մակնիշի մանյակը եւ ականջօղերը, ինչպես նաեւ Anya Hindmarch-ի ոսկե քլաչը: Ավելի վաղ Միդլթոնն այդ նույն զգեստը հագել Էր 2012 թվականին Հարավարեւելյան Ասիա կատարած շրջագայության ժամանակ Մալայզիայի թագավորի ու թագուհու հետ կազմակերպված ընթրիքին:

Այս խորագրի վերջին նյութերը