Աշխարհ

03.02.2020 20:21


Բողոքի երթ՝ Ստամբուլի ջրանցքի կառուցման դեմ

Բողոքի երթ՝ Ստամբուլի ջրանցքի կառուցման դեմ

Թուրքիայում բուռն քննարկումների պատճառ է դարձել Ստամբուլի ջրանցքի կառուցումը, որն իրար պիտի կապի Սև ու Մարմարա ծովերը:

Մարդիկ դեմ են ջրանցքի կառուցմանը՝ պատճառաբանելով, որ այն պահանջում է ֆինանսական ահռելի ռեսուրսներ: Եվ բայցի այդ էլ վնաս է հասցնելու շրջակա միջավայրին:

Այդ կապակցությամբ «կամ ջրանցքը, կամ Ստամբուլը» կարգախոսով բողոքի ակցիա է իրականացվել: Մասնակիցները, հավաքվելով Ստամբուլի Արնավութքյոյ թաղամասի Սազլըբոսնա հրապարակում, 11 կմ-անոց բողոքի երթի են դուրս եկել: Երթի ժամանակ պաստառներ են պարզել` «Բյուջե ոչ թե ջրանցքի, այլ երկրաշարժի համար» և «Պաշտպանիր ոչ թե ջրանցքը, այլ կյանքը» գրություններով:

Բողոքի քայլերթը տևել է 4 ժամ և ավարտվել Ստամբուլի Շամլար Քյոյ թաղամասում:

Հիշեցնենք, որ Ստամբուլի ջրանցքի կառուցման անհրաժեշտությունը պաշտոնապես բացատրվում է Բոսֆորի ծանրաբեռնվածության թեթևացմամբ և վթարների գրանցման ռիսկի նվազեցմամբ:

Թուրքիայի հարևան երկրներում մտավախություններ կան, որ Ստամբուլի ջրանցքի կառուցումից հետո այդ երկիրը կարող է բարձրացնել Մոնտրոյի կոնվենցիայի վերանայման հարցը, որը կանոնակարգում է պատերազմական և խաղաղ ժամանակ առևտրանավերի ու ռազմանավերի անցումը սևծովյան նեղուցներով։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը