Լրահոս

02.03.2011 16:14


ԱՄՆ–ը ռազմանավեր է ուղարկել Լիբիա

ԱՄՆ–ը երկու ռազմանավ և 400 ծովային հետևակ է ուղարկել Լիբիայի տարածաշրջան։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը։

Գեյթսն ասել է, թե Լիբիայում տեղի ունեցող բռնություններին և երկրում տիրող ընդհանուր անկայունությանը ի պատասխան՝ ԱՄՆ–ը  պատրաստվում է Օբամայի դիտարկմանը ներկայացնել տարատեսակ «գործողությունների տարբերակներ»։

Սակայն Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչները հայտնել են, թե այդ երկրում ծավալվող քաղաքացիական պատերազմին իրենց ռազմական միջամտությունը քիչ հավանական է։

ՄԱԿ–ի անդամները, այդուհանդերձ, կողմ են քվեարկել մարդու իրավունքների միությանը Լիբիայի անդամակցությունն ընդհատելու որոշմանը։

Բանաձևում այդ տեսանկյունից Քադաֆիի վարչակարգը մեղադրվում է մարդու իրավունքների ծավալուն և պարբերական խախտումների համար։

Այս խորագրի վերջին նյութերը