Կույր լեհի տեսողողությունը վերականգնվել է ճանապարհատրանսպորտային պատահարից հետո
Լեհաստանում ավտոմեքենան վրաերթի Է ենթարկել կույր տղամարդուն, ինչից հետո նա վերստին սկսել Է տեսնել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Polsat News տեղական հեռուստաալիքը: Յանուշ Գորայն, ինչպես նշվում Է, կուրացել Էր 20 տարի առաջ, երբ ալերգիկ ռեակցիայի հետեւանքով նրա մոտ աջ աչքի ցանցաթաղանթի խնդիրներ Էին առաջացել, իսկ ձախ աչքը սոսկ ինչ-ինչ կերպարանքներ եւ լույս Էր նշմարում:
Ճաապարհատրանսպորտային պատահարից հետո նրան տարել են հիվանդանոց՝ բուժելու ազդրի կոտրվածքը, նա այնտեղ անցկացրել Է երկու շաբաթ, իսկ երբ դուրս Է գրվել, պարզել Է, որ երկու աչքով Էլ տենում Է: Դեռ ավելին, նրա տեսողությունը գործնականում իդեալական Է դարձել:
Բժիշկները չեն կարողանում բացատրել, թե ինչ կերպ Է տեղի ունեցել բուժումը, քանի որ տղամարդը հրաժարվել Է հետազոտություններին մասնակցելուց: Սակայն Գորայն ինքը հակված Է կարծելու, որ տեսողությունը վերադարձել Է գլխի երկու հարվածի շնորհիվ՝ նախ ավտոմոբիլի կապոտին, իսկ հետո՝ ասֆալտին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: