Լրահոս

02.03.2011 16:13


ԱՆ. «Ռ. Թորոսյանը խեղաթյուրել է ՀՀ արդարադատության նախարարությունից իրեն ուղարկված նամակի պատասխանը»

Ի պատասխան 7or.am կայքում տեղադրված Ռ.Թորոսյան. «Արդարադատության «պրոֆեսիոնալ» նախարարի մասին» վերնագրով հրապարակման, տեղեկացնում ենք, որ քաղաքացի Ռ. Թորոսյանը, ով ներկայանում է իբրև «Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների» համահայկական կոմիտեի համակարգող, ապօրինաբար կամ գուցե  միտումնավոր խեղաթյուրել է  ՀՀ արդարադատության նախարարությունից   իրեն  ուղարկված նամակի պատասխանը, որն իբրև հետգրություն ներառված  է վերը նշված հրապարակման մեջ:

Կից ուղարկում ենք ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խորհրդական Նորա Սարգսյանի ստորագրությամբ քաղաքացի Ռ.Թորոսյանին ուղարկված պատասխանն  ամբողջությամբ:

Քաղաքացի Ռ. Թորոսյանին

ք. Երևան-0009, Տերյան 56/5

Ի պատասխան Ձեր 2010 թվականի դեկտեմբերի 20-ի 2240 թվակիր նամակի

Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` Հանրապետության Նախագահը կառավարության անդամներին նշանակում և ազատում է վարչապետի առաջարկությամբ: Այս առումով հարկ է տարբերակել քաղաքական գործընթացներն ու ընթացակարգերը իրավականից: Առաջինների համար, որոնց էլ ըստ էության անդրադառնում է  Հայաստանի Հանրապետություն օրաթերթը Ձեր կողմից մատնանշված համարում, ՀՀ օրենսդրությամբ որևէ իրավական պահանջ նախատեսված չէ: Մինչդեռ իրավական առումով` ՀՀ Նախագահի նշված հրամանագրերով բոլոր նշանակումները կատարվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգին խիստ համապատասխան:

Նախարարի խորհրդական` Նորա Սարգսյան

Այս խորագրի վերջին նյութերը