Քաղաքական

03.02.2020 12:36

Մարզերում վարչապետի վարկանիշը նվազել է մինչև 12%

Մարզերում վարչապետի վարկանիշը նվազել է մինչև 12%

168.am-ը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ ՀՀ կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը վերջերս հարցումներ է անցկացրել՝ չափելու համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, նրա նկատմամբ բնակչության վստահությունը: Ըստ նույն աղբյուրների, ամենացածր տոկոսը գրանցվել է Շիրակի մարզում՝ 12 տոկոս և 16 տոկոս վարկանիշ՝ Սյունիքի մարզում: Երևանում, ըստ մեր տեղեկությունների, 43 տոկոս է կազմել:

ՊՈԱԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ, վերլուծելով այդ ամբողջ սոցհարցումների պատկերը, եկել են այն եզրահանգման, որ Երևանի բարձր ցուցանիշը՝ 43 տոկոս, իրենց համար քիչ վստահելի է, քանի որ պայմանավորված է այն հանգամանքով, որ երևանցիները ոչ միայն խուսափում են հարցումներին պատասխանելուց, այլև թաքցնում են իրենց իրական տրամադրությունները:

Նույնպիսի ցածր արդյունքներ գրանցվել են նաև մյուս մարզերում, որի պատճառով իշխանությունները մտահոգ են Նիկոլ Փաշինյանի վարկանիշի սրընթաց անկումով: Փորձում են հասկանալ, վերլուծել պատճառները»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։