Քաղաքական

03.02.2020 12:26

Գագիկ Խաչատրյանը լուրջ խնդիրներ ունի․ փաստաբանները բողոք են ներկայացրել

Գագիկ Խաչատրյանը լուրջ խնդիրներ ունի․ փաստաբանները բողոք են ներկայացրել

ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ փաստաբանական խմբի բողոքի քննության նիստը տեղի կունենա այսօր՝ փետրվարի 3-ին։ Նիստը կվարի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը, ով հայտնի է, որպես Helpcourt հարթակում ամենաբարձր հայ վարկանիշ ունեցող դատավորներից մեկը։

Հատկանշական է, որ Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ փաստաբանական բողոքի նիստը տեղի է ունենում Խաչատրյանի առողջական վիճակի վատթարացման մասին բազմաթիվ ահազանգներին զուգահեռ։ Գագիկ Խաչատրյանն արդեն 7 ամիս է, ինչ կալանքի տակ է և առնվազն երեք անգամ բժշկական օգնության, հրատապ հետազոտության և հոսպիտալացման մասին տեղեկատվություն է հրապարակվել մամուլում։ Ըստ փաստաբանական խմբի, Խաչատրյանը սիմպտոմատիկ բուժում է ստանում կալանավայրում, այնինչ, նա մասնագիտացված հատուկ խնամքի կարիք ունի, և բժշկական օգնության բացակայության դեպքում անդառնալի հետևանքներ կարող են առաջանալ։

Հիշեցնենք, որ կալանավորումից առաջ Գագիկ Խաչատրյանը գտնվել է Գերմանիայի Դաշնությունում և քննիչի առաջին իսկ հեռախոսազանգով ժամանել Երևան՝ որևէ կերպ չփորձելով թաքնվել քննությունից։ Խաչատրյանը Գերմանիայում հետվիրահատական բուժում էր ստանում. նա ողնաշարի և հենաշարժողական ապարատի հետ խնդիրներ ունի, մարմնում իմպլանտ է տեղադրված»,-ասված է հայտարարությունում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։