Աշխարհ

03.02.2020 11:00


Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 361-ի

Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 361-ի

Չինաստանում 2019-nCoV վիրուսից հիվանդացածների թիվն աճել Է մինչեւ 17 205, մահվան դեպքերի քանակը հասել Է 361-ի: Այդ մասին ասված Է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի՝ փետրվարի 3-ին հրապարակված հայտարարության մեջ։

«Փետրվարի 3-ի 00:00-ի (Երեւանի ժամանակով փետրվարի 2-ի 20:00-ի) դրությամբ Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել Է 17 205-ի, 2 296 մարդու վիճակը գնահատվում Է՝ ծանր, 475 հիվանդ դուրս Է գրվել հիվանդանոցներից, մահաբեր վախճանների քանակը հասել Է 361-ի: Ընդհանուր առմամբ արձանագրվել Է հիվանդության 21 558 ենթադրյալ դեպք»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Ինչպես հետեւում Է գերատեսչության հայտարարությունից, միայն փետրվարի 2-ին Չինաստանում հաստատվել Է հիվանդանալու 2 829 նոր դեպք եւ մահվան 57 դեպք: Չինաստանի սահմաններից դուրս նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդանալու հաստատված դեպքերի քանակն գերազանցել Է 150-ը, ինչի մասին փետրվարի 3-ին հայտնել Է «Վանի» լրատվական պորտալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը