Նորընտիր ՄԻՊ-ը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին. նա կլռի ևս 50 օր
Քիչ առաջ փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ պատգամավորները ՄԻՊ ընտրեցին Կարեն Անդրեասյանին: Քվեարկության արդյուքնները հրապարակվելուց հետո նա օրենքով սահմանված կարգով երդում է տվել, այնուհտեև մտել ՀՀԿ խմբակցություն, իսկ քիչ անց դուրս եկել և շտապել հեռանալ խորհրդարանի շենքից: Նորընտիր ՄԻՊ-ը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին և առանց որևէ բառ արտաբերելու լրատվամիջոցների համար նախատեսված մի հայտարարություն է տվել միայն:
Այդ հայտարարությունում մասնավորապես ասված է.
«Ինչպիսին կլինի իմ գործը, ցույց կտա ժամանակը, որը ես ուզում եմ արդյունավետ օգտագործել: Հենց այդ պատճառով էլ ես որոշել եմ օգտվել հրապարակային ելույթներից ժամանակավորապես հրաժարվելու հնարավորությունից, բայց ընդունված 100-օրյա ժամկետի փոխարեն կսահմանափակվեմ 50 օրով: Կարծում եմ` կարող եմ ինձ նման բան թույլ տալ, քանի որ ոլորտն ինձ բավական հայտնի է, իսկ կոնկրետ գործերի ուսումնասիրության համար կօգտագործեմ լռության այս ընթացքը: Ես գիտեմ, որ «կոնկրետություն» վերացական գոյականի հետևում կոնկրետ մարդիկ են, որոնց համար սպասման յուրաքանչյուր օրը ժամկետ է, իսկ ես ուզում եմ ոչ թե երկարացնել, այլ կրճատել այդ ժամկետը»:

7or.am