Ուժեղ տղա է. Մարադոնան՝ Հայաստանի հավաքականի հարձակվողի մասին
Արգենտինայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ, «Խիմնասիա Լա-Պլատա» ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան Արգենտինայի առաջնության 18-րդ տուրի՝ «Ուրականի» հետ երեկ կայացած խաղից հետո խոսել է Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանի մասին:
«Ուժեղ տղա է: Նա հիանալի էր տեղաշարժվում խաղի ընթացքում ու մեզ համար մի շարք դժվարություններ էր ստեղծում»,-Մարադոնայի խոսքերն է փոխանցում TyC Sports-ը:
«Ուրականի» ու «Խիմնասիայի» միջև խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Բալեկյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Նրա ակտիվում 2 գոլ կա Արգենտինայի ընթացիկ առաջնությունում:

Աղբյուրը՝ armsport.am