ՄԻՊ թեկնածու. «Եթե չմիանամ կամ չանդամագրվեմ, ապա սերտորեն կհամագործակցեմ շարժման հետ»
ՄԻՊ թեկնածու Կարեն Անդրեասյանին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը միանգամից մի քանի հարց է ուղղել ու խորհուրդ է տվել թուղթ ու գրիչ վերցնել դրանք գրանցելու համար:
Մասնավորապես, առաջին երեք հարցերը վերաբերել են ընտրական իրավունքին:
1. «Արդյոք ընտրական իրավունքը պաշտպանվա՞ծ է Հայաստանում, թե՞ ոչ»: Այս հարցին ի պատասխան Կարեն Անդրեասյանն ասել է, որ ՀՀ-ում ընտրական իրավուքները կամ որևէ այլ իրավուք բացարձակ պաշտպանված չէ:
-Չի կարելի ասել, որ բացարձակապես պաշտպանված է որևէ իրավունք: Թե ինչքա՞ն է այդ բացարձակությունից հեռացած, կարծում եմ դա անմիջապես կքաղաքականացնի իմ խոսքն ու ելույթը և այդ գնահատականը չի օգնի կոնկրետ որևէ մարդու իրավունքի խնդրին,- ասել է ՄԻՊ թեկնածուն:
2. «Համաձա՞յն եք, որ քաղաքական այդ իրավունքից է կախված կամ բխում մարդու մնացած իրավունքները»:
Այստեղ Կ.Անդրեասյանն հաստատել է, որ ոչ բոլոր, բայց շատ իրավունքների հիմքը ընտրական իրավունքի լավ կամ լիարժեք կիրառումն ու իրացումն է:
3. «Տեղյա՞կ եք «Քվեն ուժ է» շարժման մասին, որը կուսակցական պատկանելություն չունի և կոչված է պաշտպանել ընտրական իրավունքը ՀՀ-ում: Դուք պատրա՞ստ եք միանալ այդ շարժմանը ՀՀ-ում ընտրական իրավունքը պաշտպանելու համար»:
Այս հարցին ի պատասխան, նա ընդգծել է, որ ընտրվելուց հետո կցանկանար հանդիպել շարժման ներկայացուցիչների հետ և շարժման գործունեությանը ծանոթանալ ավելի մանրամասն.
-Եթե նույնիսկ չմիանամ կամ չանդամագրվեմ, ապա գոնե սերտորեն կհամագործակցեմ այդ շարժման հետ:

7or.am