Քաղաքական

01.02.2020 14:17

Մարգարիտա Խաչատրյանի և Սաթենիկ Խլղաթյանի դեմ դատական հայց են ներկայացրել «մարտի 1-ի գործով»

Մարգարիտա Խաչատրյանի և Սաթենիկ Խլղաթյանի դեմ դատական հայց են ներկայացրել «մարտի 1-ի գործով»

Այսօր ստանձնեցի «Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի և «Ինձ բացակա» չդնեք ՀԿ-ի նախագահ Սաթենիկ Խլղաթյանի իրավունքների պաշտպանությունը։ Նրանց դեմ դատական հայց են ներկայացրել «մարտի 1-ի գործով» /իսկ իմ կարծիքով, դատավարական առումով, այդ գործի հետ նրանք որևէ աղերս չունեն/ տուժողների իրավահաջորդները։ Լայն առումով պահանջում են հրապարակային ներողություն խնդրել մարտի 1-ի գործողությունների մի մասը որպես թալան որակելու համար։

Այս փուլում մեր դիրքորոշումը հստակ է՝ պատասխանող կողմը ոչ միայն չի պատրաստվում հրապարակային կամ այլ եղանակով ներողություն խնդրել իրերն իրենց անունով կոչելու համար, այլև պատրաստվում է դատարանում հիմնավորել իր կողմից առաջ քաշված բոլոր թեզերը։ Թև դատավարական առումով կան բազմաթիվ հիմքեր գործով վարույթը կարճելու համար, սակայն մենք այս փուլում չենք պատրաստվում հղում անել դրանց և դատարանում պատրաստվում ենք մատնանշել որակման ճշմարտացիության վերաբերյալ ծանրակշիռ փաստարկներ։

Դե իսկ զինվոր կորցրած մորը, զինվոր կորցրած այրուն դատի տալու բարոյական կողմը թողնում եմ յուրաքանչյուրի դատին։
Կհանդիպենք դատարանում։

Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։