Լրահոս

02.03.2011 15:30


Ադրբեջանի փոխվարչապետ. «Մոտակա ժամանակում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, երևի թե, կվերականգնվի»

Ադրբեջանի փոխվարչապետ. «Մոտակա ժամանակում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, երևի թե, կվերականգնվի»

Ինչպես հաղորդում է «1news.az»–ը՝ հղում անելով Ադրբեջանի երիտասարդական կազմակերպությունների ազգային խորհրդին, Ադրբեջանի փոխվարչապետ, Փախստականների և հարկադրված տեղահանվածների պետական կոմիտեի ղեկավար Ալի Հասանովը այսօր հայտարարել է, թե ԼՂ հակամարտության կարգավորումը Ադրբեջանի երիտասարդության հիմնական հանձնարարականն է։

Նրա խոսքերով՝ երիտասարդությունը, հանրապետությունում լինելով առաջ ընթացող ուժ, հաջողությամբ զարգանում է կյանքի բոլոր ոլորտներում և պետք է շարունակի ներդնել իր ջանքերը ղարբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ։

–Երկրի ղեկավարությունը ձեռնարկում է բոլոր անհարաժեշտ ջանքերը Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման ուղղությամբ, և այդ հարցը մոտ ժամանակում, երևի թե, կգտնի իր դրական լուծումը,–ընդգծել է Հասանովը։

Այս խորագրի վերջին նյութերը