Լրահոս

02.03.2011 15:10


ՀՀ-ում ամենաանպաշտպանը ՄԻ՞Պ-ն է

ՄԻՊ թեկնածուի նշանակման  վերաբերյալ ելույթների ժամանակ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը նշել է, որ ՀՀ առաջին ՄԻՊ-ը աշխատանքից հեռացվեց, երկրորդը հրաժարական տվեց, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանում ամենաանպաշտպանը Մարդու իրավունքների պաշտպանն է:

-Կարելի՞ է, Հայաստան ներմուծել մշակույթ, որ ՄԻՊ-ին ՀՀ-ում առաջադրի ոչ թե քաղաքական մեծամասնությունը, այլ փոքրամասնությունը: Դա իմ կարծիքով հնարավոր է, բայց 3011թ.-ին,- ասել է Վ.Դալլաքյանը և հավելել, որ դա կախված է իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերություններից:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ընդգծել է, որ չի պատրաստվում քննարկել, թե որքանո՞վ է ՄԻՊ առաջադրումը համապատասխանում օրենսդրության պահանջներին, որքանո՞վ է նրա փորձը համարժեք մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության բնագավառին և առավել ևս, որքանո՞վ է նա բարձր հեղինակություն հասարակության մեջ, քանի որ դրանք իլյուզիայի ոլորտից են.

-Ո՞ւմ հստակ չէ, որ մեզանում կադրային նշանակումներն ու առաջադրումները կատարվում են մեկ սկզբունքով` իշխանությանը հավատարիմ լինելու սկզբունքով: Կարծում եմ առաջադրվել է մի թեկնածու, որի առավելություններից հիմնականը` իշխանությանը հավատարմությունն է,- ասել է Լիլիթ Գալստյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը