Քաղաքական

01.02.2020 11:15

Արարատ Միրզոյանի երկրորդ սայթաքումը․ որոշումը չեղարկվեց. «Ժողովուրդ»

Արարատ Միրզոյանի երկրորդ սայթաքումը․ որոշումը չեղարկվեց. «Ժողովուրդ»

«Երեկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստիպված եղավ արդեն երկրորդ անգամ չեղարկել իր իսկ կայացրած որոշումներից մեկը: Բանն այն է, որ հունվարի 30-ին խորհրդարանի պաշտոնական կայքում տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ նախագահ Արարատ Միրզոյանը որոշում է ընդունել փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու մասին:

Օրակարգում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի օրենսդրական նախաձեռնությունն է, որով փորձ է արվում Սահմանադրական դատարանին չեզոքացնել սահմանադրական փոփոխություններին մասնակցություն ունենալուց: ԱԺ նախագահը որոշում է ընդունել արտահերթ քննարկման դրված նախագիծը քննարկել միաժամանակ առաջին և երկրորդ ընթերցումներով, մինչդեռ այդպիսի իրավունք չունի:

«ԱԺ կանոնակարգ-օրենքը» սահմանում է, որ նախագիծը միաժամանակ առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար անհրաժեշտ է պատգամավորների կամ խմբակցության հիմնավորված միջնորդությունը, որը պետք է հաստատվի ԱԺ խորհրդի նիստում, սակայն ԱԺ խորհուրդը նախօրեին նիստ չէր գումարել, ինչի պատճառով որոշման հրապարակումից ժամեր անց այն ջնջվեց ԱԺ կայքից:

Եվ, ահա, երեկ ԱԺ նախագահը նոր որոշում է ընդունել և դրանով անվավեր ճանաչել նախորդ որոշումը: Հետաքրքիրն այն է, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ազգային ժողովի նախագահը չեղարկում է իր նախորդ որոշումը իր չիմացության պատճառով: Նախորդ անգամ խոսքը վերաբերում էր Ազգային ժողովի աշխատակազմի կրճատմանը, և այդ անգամ ևս նոր հաստիքացուցակը չէր հաստատվել ԱԺ խորհրդի կողմից:

Արդեն երկրորդ անգամ սայթաքումը վկայում է, որ ԱԺ նախագահը դեռևս ամբողջովին չի յուրացրել «ԱԺ կանոնակարգ-օրենք»-ի դրույթները կամ էլ չունի համապատասխան խորհրդատուներ, որոնք կարող են այսպիսի իրավիճակներում ճիշտ ելքեր ցույց տալ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։