Լրահոս

02.03.2011 15:04


Քաղաքագետ. «Գրավյալ տարածք հասկացությունը մերը պետք է լիներ»

Այսօր լրագրողների հետ հանդիպում են ունեցել քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը, ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանիսյանն ու ՀՊՄՀ հոգեբանության տեսության ամբիոնի դասախոս Սամվել Խուդոյանը։ Նրանք խոսել են ադրբեջանական քարոզչության, մեր տարած քարոզչության ռազմավարության և տեղեկատվական պատերազմի շուրջ։

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը նշել է, թե մեր հանրային գիտակցության մեջ տեղակատվական, քարոզչական ոլորտը թերագնահատվել է ու չի գիտակցվել։

Այդ մշակույթը մեզ մոտ բացակայել է ղարաբաղյան հակամարտության սկզբից ի վեր,–ասել է քաղաքագետը՝ ավելացնելով, թե ադրբեջանական կողմն այդ ճակատում ավելի կազմակերպված է եղել։ Նա շատ է կարևորել այն հանգամանքը, թե քարոզչական ճակատում ինչ ելակետային բանաձևեր ենք մենք դնում հիմքում։

Ղարաբաղյան հակամարտության քարոզչական կերպարը խեղված է ի վնաս մեզ։ Ճշմարտությունն այն է, թե երբ է ադրբեջանական կողմը ազատելու իր կողմից գրաված հայկական տարածքները, այնինչ այսօր քննարկվում է այն հարցը, թե երբ է հայկական կողմը ազատելու այսպես կոչված «գրավյալ տարածքները,–ասել է նա։

Գրավյալ տարածք հասկացությունը մերը պետք է լիներ,–ընդգծել է Ա. Մանասյանը։

Նա կարծում է, որ պետական ամենակարևոր գործն այսօր հակամարտության կերպարի փոփոխությունն է։

Այս խորագրի վերջին նյութերը