ԵԽԽՎ-ն Լեհաստանի նկատմամբ պատիժ է սահմանել երկրի Սահմանադրական դատարանի նկատմամբ առկա ճնշումների համար
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում օրերս աննախադեպ դեպք է տեղի ունեցել. պատմության մեջ առաջին անգամ պատիժ է սահմանվել ԵՄ անդամ երկրի, տվյալ դեպքում` Լեհաստանի նկատմամբ, այն էլ ռուս պատգամավորների օգնությամբ: Այս հարցին անդրադարձել է rosbalt.ru կայքը:
Լեհաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը հիմնավորվում է իշխանության բոլոր ճյուղերի գործողություններով և Սահմանադրական դատարանի նկատմամբ ճնշումներով:
Եվրոպացիները կարծում են, որ Լեհաստանը չարամտորեն և երկար ժամանակ խախտում է ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքները, նույնն է, թե եվրոպական արժեքների և սկզբունքների խախտումներ է թույլ տալիս, ինչը անհամատեղելի ԵՄ անդամակցության հետ:
Եվրոպական հանձնաժողովը Վարշավային առաջին պաշտոնական նախազգուշացումըտվել էր Սահմանադրական դատարանի օրենքի փոփոխությունների համար, որոնք սահմանափակում էին այս օրգանի լիազորությունները: Բացի Սահմանադրական դատարանից, սահմանափակվել էր նաև դատախազությունը:
Հետաքրքիր է, որ Լեհաստանի Սահմանադրական դատարանը 2016-ին մինչև երկրի պատգամավորների կողմից արված փոփոխությունների ընդունումը դրանք արդեն իսկ անվավեր էր ճանաչել: Սակայն իշխանությունը դրան ուշադրություն չէր դարձնում: Սեյմի (խորհրդարանի) կողմից օրենքի ընդունումից հետո պատմությունը կրկնվեց: Իրավիճակին միջամտեց Եվրոպական հանձնաժողովը, բայց դա էլ լեհերի կողմից չնկատվեց: Առհասարակ Լեհաստանի իշխանությունները արհամարհեցին Սահմանադրական դատարանի և ԵՄ մարմինների բոլոր որոշումները:
Սա ԵԽԽՎ-ի կողմից սահմանված պատժամիջոցների պատճառ դարձավ:
Վարշավայի նկատմամբ հնարավոր է գործածվի «Իրավունքի գերակայության ամրապնդման մեխանիզմը»: Այս մեխանիզմը ստեղծվել է 2014 թվականին` պայքարելու համար ԵՄ անդամ երկրներում օրենքի գերակայության հիմքերի խախտման դեմ: Այն բաղկացած է երեք մակարդակներից. եվրոպական հանձնաժողովի կողմից երկրում իրավիճակի ուսումնասիրություն, իրավիճակի բարելավման համար կարգադրություններ և վերահսկողություն: Եթե այս քայլերից հետո իրավիճակը չկարգավորվի, ԵՄ-ն կարող է ընթացակարգ սկսել երկրին ԵՄ-ում ձայնի իրավունքից զրկելու համար: Դժվար թե լեհ պաները այդպիսի ստորացման համաձայնեն և դա խոսում է այն մասին, որ Լեհաստանը հնարավոր է շուտով լքի Եվրամիությունը:
ԵԽԽՎ-ն Լեհաստանի նկատմամբ պատիժ է սահմանել երկրի Սահմանադրական դատարանի նկատմամբ առկա ճնշումների համար
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում օրերս աննախադեպ դեպք է տեղի ունեցել. պատմության մեջ առաջին անգամ պատիժ է սահմանվել ԵՄ անդամ երկրի, տվյալ դեպքում` Լեհաստանի նկատմամբ, այն էլ ռուս պատգամավորների օգնությամբ: Այս հարցին անդրադարձել է rosbalt.ru կայքը:
Լեհաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը հիմնավորվում է իշխանության բոլոր ճյուղերի գործողություններով և Սահմանադրական դատարանի նկատմամբ ճնշումներով:
Եվրոպացիները կարծում են, որ Լեհաստանը չարամտորեն և երկար ժամանակ խախտում է ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքները, նույնն է, թե եվրոպական արժեքների և սկզբունքների խախտումներ է թույլ տալիս, ինչը անհամատեղելի ԵՄ անդամակցության հետ:
Եվրոպական հանձնաժողովը Վարշավային առաջին պաշտոնական նախազգուշացումը տվել էր Սահմանադրական դատարանի օրենքի փոփոխությունների համար, որոնք սահմանափակում էին այս օրգանի լիազորությունները: Բացի Սահմանադրական դատարանից, սահմանափակվել էր նաև դատախազությունը:
Հետաքրքիր է, որ Լեհաստանի Սահմանադրական դատարանը 2016-ին մինչև երկրի պատգամավորների կողմից արված փոփոխությունների ընդունումը դրանք արդեն իսկ անվավեր էր ճանաչել: Սակայն իշխանությունը դրան ուշադրություն չէր դարձնում: Սեյմի (խորհրդարանի) կողմից օրենքի ընդունումից հետո պատմությունը կրկնվեց: Իրավիճակին միջամտեց Եվրոպական հանձնաժողովը, բայց դա էլ լեհերի կողմից չնկատվեց: Առհասարակ Լեհաստանի իշխանությունները արհամարհեցին Սահմանադրական դատարանի և ԵՄ մարմինների բոլոր որոշումները:
Սա ԵԽԽՎ-ի կողմից սահմանված պատժամիջոցների պատճառ դարձավ:
Վարշավայի նկատմամբ հնարավոր է գործածվի «Իրավունքի գերակայության ամրապնդման մեխանիզմը»: Այս մեխանիզմը ստեղծվել է 2014 թվականին` պայքարելու համար ԵՄ անդամ երկրներում օրենքի գերակայության հիմքերի խախտման դեմ: Այն բաղկացած է երեք մակարդակներից. եվրոպական հանձնաժողովի կողմից երկրում իրավիճակի ուսումնասիրություն, իրավիճակի բարելավման համար կարգադրություններ և վերահսկողություն: Եթե այս քայլերից հետո իրավիճակը չկարգավորվի, ԵՄ-ն կարող է ընթացակարգ սկսել երկրին ԵՄ-ում ձայնի իրավունքից զրկելու համար: Դժվար թե լեհ պաները այդպիսի ստորացման համաձայնեն և դա խոսում է այն մասին, որ Լեհաստանը հնարավոր է շուտով լքի Եվրամիությունը:
Աղբյուրը՝ tert.am