Լրահոս

02.03.2011 14:44


ՄԻՊ թեկնածուն քաղբանտարկյալների վերաբերյալ հստակ դիրքորոշում չի հայտնել

ՄԻՊ թեկնածուն քաղբանտարկյալների վերաբերյալ հստակ դիրքորոշում չի հայտնել

«Կա՞ն Հայաստանում քաղաքական դրդապատճառներով դատապարտվածներ» ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին ի պատասխան ՄԻՊ թեկնածու Կարեն Անդրեասյանը պատասխանել է, որ այդ հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար պետք է ծանոթ լինել ամեն կոնկրետ գործի.

-Այսօր ես կօգտվեմ նախկին ՄԻՊ ձևակերպումից, որ Հայաստանում դատական հարցերն ընդունված են և դրանք իր`նախկին ՄԻՊ-ի համար վերջնական ակտեր են, որոնց վերաբերյալ ինքը չի կարող դիրքորոշում հայտնել: Ես, որ չեմ ուսումնասիրել այդ գործերը, իսկապես մասնագիտորեն կամ որպես ՄԻՊ, չեմ կարող հիմա այստեղ նման հայտարարություն անել և ընդունել այս կամ այն տեսակետը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը