Իտալիայում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել կորոնավիրուսի պատճառով
Իտալիայի նախարարների խորհուրդը արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել երկրում չինաստանցի երկու զբոսաշրջիկների մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո: Այդ մասին հայտնել Է Կիջի կառավարական պալատը: Ինչպես նշվում Է, Իտալիայում արտակարգ դրության ռեժիմի գործողությունը կշարունակվի վեց ամիս, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հունվարի 30-ի երեկոյան Հռոմում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է, որ երկիրը դադարեցրել Է Չինաստանի հետ ավիահաղորդակցությունն Ապենիններում նոր կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքերի հայտնաբերումից հետո: Կոնտեն նաեւ ճշտել Է, որ նոր կորոնավիրուսը հայտնաբերվել Է երկու չինացի զբոսաշրջիկների մոտ:Նրանք Հռոմում իրենց վատ են զգացել եւ հոսպիտալացվել են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Իտալիայում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել կորոնավիրուսի պատճառով
Իտալիայի նախարարների խորհուրդը արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել երկրում չինաստանցի երկու զբոսաշրջիկների մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո: Այդ մասին հայտնել Է Կիջի կառավարական պալատը: Ինչպես նշվում Է, Իտալիայում արտակարգ դրության ռեժիմի գործողությունը կշարունակվի վեց ամիս, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հունվարի 30-ի երեկոյան Հռոմում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է, որ երկիրը դադարեցրել Է Չինաստանի հետ ավիահաղորդակցությունն Ապենիններում նոր կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքերի հայտնաբերումից հետո: Կոնտեն նաեւ ճշտել Է, որ նոր կորոնավիրուսը հայտնաբերվել Է երկու չինացի զբոսաշրջիկների մոտ: Նրանք Հռոմում իրենց վատ են զգացել եւ հոսպիտալացվել են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: