Ուկրաինացի բռնցքամարտիկին որակազրկել են մրցակցին կծելու համար (տեսանյութ)
Նյու-Յորքի Մարզական հանձնաժողովը պատժել է ուկրաինացի բռնցքամարտիկ Իվան Ռեկաչին՝ հունվարի 26-ին Բրուքլինում կայացած գոտեմարտում ամերիկացի մրցակից Դենի Գարսիային կծելու համար:
WBC վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդի համար մրցամարտը տևել է 12 ռաունդ և մրցավարների միաձայն որոշմամբ ավարտվել է Գարսիայի հաղթանակով: 8-րդ ռաունդում Ռեդկաչը «Մայք Թայսոն» վանկարկելով կծել է մրցակցին՝ ակնհայտորեն ակնարկելով հայտնի միջադեպը, երբ 1997 թվականին լեգենդար Մայք Թայսոնը ռևանշի մրցամարտում կծեց Էվանդեր Հոլիֆիլդի ականջը և որակաազրկվեց:
Ամերիկացին բողոքել է մրցակցի ոչ մարզական պահվածքի համար, սակայն մրցավարը կծածի հետքեր չի տեսել և որոշել է չդադարեցնել մրցամարտը:
Սակայն հետո 33-ամյա ուկրաինացուն առավելագույն տուգանք են նշանակել խուլիգանության, վտանգավոր և ոչ մարզական պահվածքի համար: Բացի այդ, բռնցքամարտիկը զրկվել է մարտի համար հոնորարից մեկ տարի ժամկետով:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։