Աշխարհ

31.01.2020 21:21


«Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը դադարեցրել է չվերթները դեպի Չինաստան

«Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը դադարեցրել է չվերթները դեպի Չինաստան

«Թուրքական ավիաուղիներ» (THY) պետական ընկերությունը Չինաստանում հայտնաբերված կորոնավիրուսի հնարավոր տարածումից խուսափելու համար հայտարարել է մինչև փետրվարի 9-ը դեպի Չինաստան չվերթները դադարեցնելու մասին:

Մասնավորապես նշվում է, որ THY-ն չվերթներ չի իրականացնի Չինաստանի Պեկին, Գուանչժոու, Շանհայ և Սիան քաղաքներ:

Հիշեցնենք, որ Չինաստանի Ուհան քաղաքում հայտնաբերված կորոնավիրուսի տարածման հետևանքով զոհվածների թիվը հասել է 213-ի և հաստատվել 9776 վարակման դեպք:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը