Քաղաքական

31.01.2020 16:02

Փաշինյանի և Միշուստինի առաջին հանդիպումը մեկնարկեց համատեղ սելֆիով (տեսանյութ)

Փաշինյանի և Միշուստինի առաջին հանդիպումը մեկնարկեց համատեղ սելֆիով (տեսանյութ)

Ալմաթիում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպումը: Այն առաջինն է Ռուսաստանի վարչապետի պաշտոնում Միշուստինի նշանակումից հետո: Երկու երկրների վարչապետները միմյանց ողջունելուց հետո համատեղ սելֆի արեցին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Միշուստինին Ռուսաստանի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու առիթով: «Մեր կառավարությունների և երկրների միջև միշտ եղել և լինելու են լավ ու ջերմ հարաբերություններ, բայց ես կարծում եմ, որ միշտ կա հնարավորություն ՝ նոր մակարդակի բարձրացնելու այդ հարաբերությունները: Ձեզ հետ համագործակցությամբ մենք կարողանալու ենք դա անել: Մեր պետությունների միջև հարաբերությունները զարգանում են ըստ պլանավորածի՝ շատ լավ: Առևտրաշրջանառությունը 2019թ. մոտենում է երկու միլիարդի, որը բավական լավ ցուցանիշ է: 2020թ. այդ դինամիկան կպահպանվի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ վարչապետը:

Նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում կհանդիպեն նաև Երևանում, քանի որ այս տարի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերից մեկը կանցկացվի Հայաստանի մայրաքաղաքում:

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը նշեց, որ ջերմությամբ է հիշում իր վերջին այցը Հայաստան՝ մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային ֆորումին՝ WCIT-ին, որը փայլուն էր կազմակերպված: «Հայաստանն ու Ռուսաստանը կապված են շատ սերտ և դաշնակցային կապերով: Ռուսաստանը Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերն է, ՌԴ նոր կառավարությունը տրամադրված է կառուցողական գործընկերության»,-ընդգծեց նա:

Երկու երկրների վարչապետները Ղազախստանում մասնակցում են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։