Լրահոս

02.03.2011 14:31


Թուրքագետ. «Հայ-թուրքական գործընթացում մինչև ընտրություններ որևէ էական փոփոխություն չի լինի»

Թուրքագետ. «Հայ-թուրքական գործընթացում մինչև ընտրություններ որևէ էական փոփոխություն չի լինի»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հունիսի 12-ին կայանալիք Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների մասին` թրքագետ Լևոն Հովսեփյանն ասել է, թե իրական ընտրապայքարն ընթանում է կառավարող «Արդարություն և զարգացում», հիմնական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների միջև:

Նրա խոսքերով՝ ամենաբարձր վարկանիշը շարունակում է ունենալ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը:

Լևոն Հովսեփյանն անդրադարձել է նաև ընտրությունների համապատկերին հայ–թրքական հարաբերություններին և նշել ադրբեջանական գործոնի մասին, որը, ըստ նրա, մշտապես իր ազդեցությունն ունի Թուրքիայի հետ կապված բոլոր գործընթացներում՝ նաև հայ-թրքական հարաբերություններում:

Ընտրություններց հետո թուրքական նման վարքագծի դեպքում չեմ կարծում, որ հայ-թուրքական գործընթացում էական փոփոխություններ կլինեն: Մեկ տարի Թուրքիայի քաղաքական կյանքում ուշադրության կենտրոնում կլինեն ներքաղաքական խնդիրները: Թուրքիայի վարքագծի մեջ որևէ բան չի փոխվել: Կան մտավորականներ, ովքեր փորձում են բարձրաձայնել Հայոց ցեղասպանության հարցը, սակայն հասարակությունը բացասական տրամադրվածություն ունի: Հայ-թուրքական գործընթացում մինչև ընտրություններ որևէ էական փոփոխություն չի լինի,–ասել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը