Աշխարհ

31.01.2020 13:45


Մարգարիտա Սիմոնյանն ընդգրկվել է Առաջին ալիքի տնօրենների խորհրդի թեկնածուների ցանկում

Մարգարիտա Սիմոնյանն ընդգրկվել է Առաջին ալիքի տնօրենների խորհրդի թեկնածուների ցանկում

Տնօրենների խորհրդի թեկնածու է դարձել նաև «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը։

«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ընդգրկվել է ռուսական Առաջին ալիքի տնօրենների խորհրդի թեկնածուների ցանկում։

Նշվում են նաև Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստի և ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լեոնիդ Լյովինի անունները։

Տնօրենների խորհրդի թեկնածուներ են դարձել նաև ՌԴ նախագահի փորձագիտական վարչության պետ Վլադիմիր Սիմոնենկոն, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովը, «Մոսֆիլմի» գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը և Առաջին ալիքի գլխավոր տնօրենի տեղակալ Կիրիլ Կլեյմենովը։

Որպես անկախ տնօրեններ` առաջարկում են Միխայիլ Բոյարսկու և դաշնակահար Դենիս Մացուևի թեկնածությունները։

Վերաքննիչ հանձնաժողովի կազմում կառավարությունն առաջադրել է «Ավտոպրոմիմպորտի» գլխավոր տնօրեն Եվգենի Կազանովին, «Ռոսիմուշչեստվոյի» վարչության պետի տեղակալ Օլգա Ռյազանովային ու ՌԴ կապի և զանգվածային հաղորդակցությունների բաժնի վարիչ Գենադի Տրուբիցինին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը