Քաղաքական

31.01.2020 12:24

Արծվիկ Մինասյանը և փաստաբան Հայկուհի Սեդրակյանը մանրամասներ են ներկայացնում Ա. Բաբաջանյանի դեմ հայցադիմումի վերաբերյալ (տեսանյութ)

Արծվիկ Մինասյանը և փաստաբան Հայկուհի Սեդրակյանը մանրամասներ են ներկայացնում Ա. Բաբաջանյանի դեմ հայցադիմումի վերաբերյալ (տեսանյութ)

Տեղի է ունենում ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի և փաստաբան Հայկուհի Սեդրակյանի մամուլի ասուլիսը։

Բանախոսները ներկայացնում են մանրամասներ ՀՅԴ-ի՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ ներկայացրած հայցադիմումի ընթացքի վերաբերյալ:

Հիշեցնենք ՀՅԴ հայցի պատճառը Ազգային ժողովում 2019 թվականի դեկտեմբերի 6-ի պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթն է, որի ժամանակ վերջինս Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունն անվանել էր ահաբեկչական անցյալով հայտնի ուժ, որը հիմա էլ որոշել է պարտիզանական մարտեր մղել պետության դեմ:

ՀՅԴ-ն պատգամավորից պահանջում է վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել և վճարել փոխհատուցում։

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։