Աշխարհ

30.01.2020 21:32


Վերջին տարիների ամենաինտենսիվ բանակցություններն էին․ Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Ղարաբաղի հարցով ժնևյան բանակցությունների մասին

Վերջին տարիների ամենաինտենսիվ բանակցություններն էին․ Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Ղարաբաղի հարցով ժնևյան բանակցությունների մասին

Ժնեւում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ էլմար Մամեդյարովի եւ Զոհրաբ Մնացականյանի բանակցությունները վերջին տարիների ամենաինտենսիվ բանակցություններն էին, կողմերը համաձայնել են հանդիպել մոտ ժամանակներս, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաեւային:

«Ժնեւում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները վերջին տարիների ամենաինտենսիվ բանակցություններն էին: Կողմերը քննարկել են համանախագահներին ներկայացված օրակարգը: Այդ կապակցությամբ քննարկվել են 2019 թվականին ներկայացված առաջարկները, մասնավորապես, երկու ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելը, մարդասիրական փոխանակումը, սկզբունքներն ու տարրերը, որոնք հակամարտության հիմք են կազմում, հատկապես՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներն ու կետերը, եւ, ի վերջո, բանակցային գործընթացի ինտենսիվացումը: Նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ժամանակներս»,-ասել է Աբդուլաեւան:

Հիշեցնենք, որ երեկ եւ այսօր Ժնեւում կայացել են Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը